f

Անկախ

Հնդկաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի


Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին կանցկացնեն ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի լայնածավալ զորավարժություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Times of India թերթին։

«Զորավարժություններն ի ցույց կդնեն զինված ուժերի՝ հնդկական արտադրության զինատեսակներով ինքնաբավության հասնելու կառավարության ծրագրի իրականացման գործում առկա հաջողությունները։ Պաշտպանության նախարարությունը նախորդ տարի զենքի մատակարարման 153 պայմանագրերից 150-ը կնքել է հայրենական արտադրողների հետ»,- հայտնել են պարբերականի զրուցակիցները:

Զորավարժությունների ընթացքում կցուցադրվեն հնդկական ընկերությունների կողմից արտադրված մոտ 60 համակարգերի մարտական հնարավորություններ, այդ թվում՝ «BrahMos» գերձայնային թեւավոր հրթիռներ, «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր, «Սվաթի» հրետանային հետախուզական կայաններ, «Վաջրա» ինքնագնաց հաուբիցներ, «Պինակա» բազմակի հրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ։

Զորավարժություններում կներգրավվեն «Tejas» կործանիչներ և «Prachand» թեթև կրակային աջակցության ուղղաթիռներ, նորագույն հրետանային համակարգերով զինված ռազմանավեր, տորպեդային զենքեր և անօդաչու սարքե8ի դեմ պայքարի միջոցներ:

«Bharat Shakti» անունը կրող զորավարժության ցամաքային և օդային փուլերին, որոնք տեղի կունենան Պակիստանին սահմանակից Ռաջաստան արևմտյան նահանգի Թար անապատում, կհետևեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը:

Աշխարհում Հնդկաստան զորավարժություններ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին