Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այս գիշեր խփվել են 47 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին գրոհել օբյեկտների ՌԴ տարածքում։
«ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է 1 անօդաչու Բելգորոդի, 2 անօդաչու Կուրսկի, 3 անօդաչու Վոլգոգրադի և 41 անօդաչու Ռոստովի մարզերում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։