ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմպբելը մարտի 8-ին Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչափարի հետ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հաղորդագրությունում։
«Պետքարտուղարի տեղակալ Քեմպբելը եւ արտաքին գործերի փոխնախարար Աքչափարը քննարկել են ԱՄՆ և Թուրքիայի ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման ուղիները տարածաշրջանային և գլոբալ առաջնահերթությունների վերաբերյալ։ Նրանք քննարկել են տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայում, խաղաղությունը Հարավային Կովկասում և Ասիայում ու նրա սահմաններից դուրս համատեղ աշխատանքի այլ հնարավորությունները»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հաղորդագրությունում։