f

Անկախ

Ռաֆայել Իշխանյան. մարդն ու հայրենասերը


Ուսուցիչ, բառի ամենալայն իմաստով, Ռաֆայել Իշխանյանի սաների մեծ մասը ուսուցիչ դարձավ, ոմանք հենց նույն համալսարանում, շատերը Հայաստանի ու սփյուռքի տարբեր դպրոցներում՝ փոխանցելով նրա պատգամները եկող սերունդներին:  Երևանի համալսարանը մեծ գիտնականներ ու փայլուն դասախոսներ շատ է տեսել, բայց հազվագյուտ են նրանք, որոնց ուսանողները հարազատ մարդ  ու ընկեր էին համարում: Իշխանյանն այդ հազվագյուտներից մեկն էր:

Ներկայացնում ենք Ռաֆայել Իշխանյանի 102-րդ տարեդարձի առթիվ նրա ուսանողներից Աշոտ Տեր-Մինասյանի և Մինաս Գոճայանի գրառումները ֆեյսբուքում: Առաջինը դասավանդում է Երևանի համալսարանում, երկրորդը դասավանդել է Սփյուռքի տարբեր նշանավոր կրթօջախներում:

ՄԱՐԴԸ

Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է։ Առավոտից մտովի շարադրում եմ ասելիքս, բայց զգում եմ, որ այդպես էլ չեմ կարողանալու երախտիքի ու հիացմունքի արժանի խոսքեր գտնել՝ ուսուցչիս պայծառ հիշատակին արժանի։ Հայագետներից շատերն են արժանի վաստակաշատ գիտնական, հրաշալի դասախոս, մեծ հայրենասեր և նման այլ բառերով հիշատակվելու։ Բայց այս մեծարանքների շեղջի տակ երբեմն աննկատ է մնում ամենակարևորը՝ ՄԱՐԴԸ՝ իր յուրօրինակ, երբեմն էլ առեղծվածային ճակատագրով ու հոգեկերտվածքով։

Ինձ համար նման առեղծվածային Էություն է Ռաֆայել Իշխանյանը։ 8 տարեկանում մորից, 15-ում ԿԳԲ-ի կողմից գնդակահարված հորից զրկված, հարազատների ընտանիքում մեծացած պատանին 1939-ին ընդունվում է համալսարան, ապա զորակոչվում բանակ, անցնում Երկրորդ աշխարհամարտի դժոխքի ճամփաները, վիրավորվում, գերի ընկնում... Վերադառնալով իր մեջ ուժ է գտնում ուսումը շարունակելու Երևանի պետական համալսարանում, հետո նաև Մոսկվայում և դառնալու հայագիտության ու մանկավարժության այն վսեմ նվիրյալը, որին ոչ միայն հարգում, այլևս սիրում էինք բոլորս։ Սովորաբար ծանր ճակատագիր ունեցողները լինում են կամ դառնում մարդախույս, ինքնամփոփ, այո՛, երբեմն էլ կոպիտ ու չարակամ։ Բայց Իշխանյան ՄԱՐԴՈՒ համար են կարծես գրված Մեծն Լոռեցու հայտնի տողերը՝ «Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա ու մարդ կերթա անարատ»։

Աշոտ Տեր-Մինասյան

ՀԱՅՐԵՆԱՍԷՐԸ

Դասախօս եւ հայագէտ մեր Ռաֆայէլ Իշանեանի մասին երբ կը մտածեմ, անմիջապէս բառ մը կը յաջորդէ, բառ մը, որ գլխագիր պիտի գրեմ՝ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ։ Իմ հայրենաբնակ համալսարանցիրուս ըսեմ, որ 1971-1972 տարեշրջանին մեր լսարանի սփիւռքահայ ուսանողներով (Ասատուր Տեւլեթեան, Յարութիւն Սամուէլեան, Անդօ Թորոս, Վարդիթեր Մարտիրոսեան, Աղան վարդապետ եւ ձեր խոնարհ ծառան) դիմեցինք մեր ուսուցչապետին այսպիսի խնդրանքով, որ մենք քանի մը տարիէն պիտի վերադառնաք մեր գաղութները եւ պիտի լծուինք հայապահպանութաեն՝ բառիս ամենալայն իմաստով։ Խնդրեցինք, որ հայոց լեզուի ամբիոնին մէջ քննարկուի մեր խնդրանքը. մենք կը փափաքէինք, որ թելադրութիւնն ու գրաւոր աշխատանքները ներկայացնենք դասական ուղղագրութեամբ, որ սփիւռքի հայ դպրոցներու մէջ ընդունուածն էր։ Իշխանեանի աչքերը փայլեցան։ Դիմում գրեցինք։ Այդ շրջանին լեզուի ամբիոնը կլանուած էր եօթ հոլով-հինգ հոլով «բիւզանդական վէճերով» - պիտի յիշէք այդ տարիները։ Ամբիոնի նիստին մենք միջանցքին մէջ անհամբեր կը սպասէինք։ Զարմանալիօրէն պոռալ-կանչել չլսեցինք։ Կէս ժամ չանցած առաջինը դուրս եկաւ Իշխանեանը, աչքերը փայլուն եւ շրթունքը կծելով եւ տուաւ աւետիսը - միաձայնութեամբ ընդունուած էր մեր խնդրանքը։ Յետոյ իրարու ետեւէ դուրս եկան մեր սիրելի դասախօսները եւ սկսան շեշտել, թէ ինչպէս իրենց պնդումներուն տակ միաձայնութեամբ ընդունուած էր մեր փափաքը։ Այս ամէնը յատկապէս կը պարտինք Ռաֆայէլ Իշխանեանին։ Ասացէք տեսնեմ՝ կը յիշէ՞ք անգիրները Տէրեանէն ու Չարենցէն, հապա 500 բառերը...

Մինաս Գոճայան

Հայաստան Ռաֆայել Իշխանյան 102-րդ տարեդարձ ֆեյսբուքյան գրառում խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին