f

Անկախ

Արդեն մեկ ժամից ավելի է Երևան-Վանաձոր ճանապարհին Վարդենուտ գյուղի 300-ից ավել բնակիչ, ի նշան բողոքի, փակել է գլխավոր ճանապարհը


Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավել բնակիչներ ի նշան բողոքի փակել են գլխավոր ճանապարհը։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին դիմել ենք ստիպված, քանի որ պատկան մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, տևական ժամանակ է մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու այդ ամենի արդյունքում գյուղը, որ դեռ հայտնի էր սովետական տարիներին, կանգնած է դատարկվելու շեմին։

Ինչ-որ «ՌԻՏ» ՍՊԸ որոշել է ողջ գյուղի բերրի հողերը գրոշներով իրենով անել՝ պատճառաբանելով, թե ստեղծում է էկոգյուղ, որտեղ լինելու է նաև դահուկավազքի և լեռնադահուկային կոմպլեքս, այդ թվում նաև ճոպանուղի, բայց դե որ գյուղը կանգնած է դատարկելու շեմին, դա փաստ է։

Ով է տեսել առանց գյուղացիների, տեղաբնակների հետ հարցը քննարկելու նման որոշում կայացնեն։ Էն, որ ասում ա՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», հիմա էդ ա։ Ողջ գյուղով մինչև վերջ կանգնելու ենք, որովհետև իրենց անմարդկային քայլով հանրահայտ գյուղերից մեկը կանգնած է դատարկելու շեմին։

Սովետական տարիներին ծաղկող հանրահայտ գյուղը, որ անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ողջ բնակչությունը աչքի լույսի պես պահել է, հիմա ինչ-որ «ՌԻՏ» որոշել է իր սև գործն անել։

Մենք կողմ ենք տնտեսության զարգացմանը, տուրիզմի զարգացմանը, մեր պայքարը քաղաքական չի, մենք պայքարում ենք մեր սերունդներին մեր պապերի փոխանցածը հանձնելու համար։ Մինչև վերջ կանգնելու ենք, էլի ենք ասում ու պնդում՝ մենք պայքարում ենք գյուղը փրկելու և ոչ միայն գյուղը, նաև՝ Հայաստանը, քանի որ եթե «ՌԻՏ»-ի նման անկուշտները էս գյուղում իրենց կատարածը մարսեն, վստահ ենք՝ բումերանգի նման մյուս գյուղերն էլ են դատարկելու։

Այս պահին ո՛չ մարզպետարանից, ո՛չ կառավարությունից չեն բարեհաճել ժամանել այստեղ որպեսզի հանդիպեն, սակայն ակնկալիք էլ չունենք, մենք պայքարում ենք գյուղը ու հենց Հայաստանը փրկելու համար»։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։

Երևան-Վանաձոր ճանապարհ Բողոքի ակցիա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին