Ադրբեջանական AzTV-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվականներից։
Ալիքը դեռ չի հայտնում հարցազրույցի բովանդակությունը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2023 թվականի հոկտեմբերի 3-ին է ձերբակալվել և Բաքու տեղափոխվել: