f

Անկախ

Գիշերը վթարվել է «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարը. Հայտնի է՝ որ հասցեներն են զրկվել ջրից


Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։   

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։

Այս պահին դադարեցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Վ.Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ.Էմինի, Մանուշյան, Վահագն Դավթյան, Հր.Քոչարի, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահր.Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ.Վաղարշյան 15-15/3, 17-24, 26 շենքերի, Ադոնցի 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա.Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյան 1-64/1 շենքերի, 1/2-101 անհատական տների, Մալխասյանց փողոցի, Վրացական 4-10 շենքերի և 4-րդ նրբանցքի, Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյան 1-24Բ շենքերի, 2-136/2  անհատական տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45, 45/1, 46, 48, 48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7  անհատական տների, Մարշալ Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայսի, Սոսեի, Խնկո-Ապոր, Լեռ Կամսարի, Աղբյուր Սերոբի, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը: Նախատեսվում է տարածքների ջրամատակարարումը վերականգնել մարտի 11-ին ժամը 21.00-ին:

Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

Նշենք, որ մինչ այժմ Վեոլիա Ջուր ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները։

Հայաստան Վեոլիա ջուր

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին