f

Անկախ

«Արծվի թեւերի» մոտ սպանությունից հետո սպանվածի 19-ամյա որդին բռունցքով վնասել է հիվանդանոցի գույքը. Նոր մանրամասներ


Մարտի 10-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Օշական գյուղի բնակիչ 42-ամյա Նորիկ Բաքոյանի դիակը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ մարտի 10-ի ժամը 15.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» կոչվող հուշակոթողի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության է եղել մի կողմից՝ մահացածի, նրա 19-ամյա որդու և մյուս կողմից՝ 24-ամյա համագյուղացու և նորակերտցի 22-ամյա երիտասարդի միջև: Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել 22-ամյա նորակերտցուն, ինչից հետո 24-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: 19-ամյա և 22-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

24-ամյա օշականցի երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:

Մարտի 10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նորիկ Բաքոյանի 19-ամյա որդին բռունցքներով հարվածել և վնասել է հիվանդանոցի գույքը: Այս փաստով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Հայաստան Սպանություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին