«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ:
Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Նախաձեռնությունն այս երևանյան մշակութային կյանքում կառանձնանա իր բացառիկությամբ: