f

Անկախ

Թումոն կվերակառուցի Գյումրիի շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց


Մարտի 11, Գյումրի - Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար:

«Գյումրիի շուկա և խոհարարական դպրոց» ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Նկարը՝ Lyfe ֆրանսիական դպրոցից

Ծրագրի մեխը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները:

Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի Թումո ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ», - նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:

«Այս ծրագիրը նոր էջ կբացի Գյումրիի տնտեսության համար: Տեղի բնակիչներին, հատկապես երիտասարդներին և ձեռներեցներին նոր հմտություններ և հնարավորություններ տրամադրելով՝ մենք օգնում ենք Գյումրիին իրացնել իր հսկայական ներուժը: ԵՄ-ն հպարտ է աջակցել նախաձեռնությունների, որոնք զարգացնում են մարդկային կապիտալը և խթանում կայուն տնտեսական առաջընթաց Հայաստանի մարզերում: Շնորհակալություն ենք հայտնում Թումոյին և Գյումրիի քաղաքապետարանին՝ ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համար», - նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ծրագիրը կիրականացվի Գյումրիի հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված և գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը Թումոյի կողմից կվերակառուցվի:

Վերակառուցման արդյունքում հին շուկան կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ, ի թիվս խոհարարական դպրոցի, կտեղակայվեն.

  • կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար
  • առևտրի տաղավարներ, որոնք տեղի առևտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով և հիգիենիկ պայմաններում
  • ռեստորաններ
  • արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ
  • փառատոնների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք

Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաև Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ:

Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ՝ ընտրելու համար այն թիմը, որը կստանձնի կենտրոնի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո՝ մինչև այս տարվա ամառը։ Շուկայի և խոհարարական դպրոցի բացումը նախատեսված է 2026 թվականին։

Լուսանկարները՝ հղումով:

Թումո Գյումրի ԵՄ Գյումրիի շուկա միջազգային խոհարարական դպրոց Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին