f

Անկախ

Արցախի Արդսարություն կուսակցությունը բաց նամակ է հղել նախագահին


Արցախի Արդարություն կուսակցությունը բաց նամակ է հղել նախագահ Արայիկ Հարությունյանին: Այն ներկայացնում ենք ստորև.

Երբ դեռևս 2020թվականի մարտ ամսին Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը և Արցախի Արդարություն կուսակցությունը դիմեցին երկրի նախագահին և պահանջեցին հայտարարել արտակարգ դրություն, Արցախի իշխանությունների կողմից այն սրերով ընդունվեց։ Այդ հայտարարությունը սակայն մերկապարանոց չէր, քանզի միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց էր տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ և հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, և տրվեց այն իրավական հիմնավորումները, որի միջոցով հնարավոր էր օրինական ճանապարհով հայտարարել արտակարգ դրություն։
Իսկ ի՞նչ ճանապարհով գնացին մեր իշխանությունները․
Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագրով 2020 թվականի ապրիլի 12-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվեաց արտակարգ իրավիճակ։
Արցախի << Արդարություն>> կուսակցությունը գտնում է, որ նախագահի այդ հրամանագիրը հակասում է ԱՀ Սահմանադրությանը հետևյալ պատճառաբանություններից ելնելով:
ԱՀ նախագահը իր հրամանագիրը կայացրել է ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով: ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ… ԱՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով Հանրապետության նախագահը կարող է Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ դրա մի մասում որոշակի ժամկետով մտցնել արտակարգ իրավիճակի ռեժիմ>>: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Արտակարգ իրավիճակի ռեժիմը սահմանվում է օրենքով:
ԱՀ գործում է ,,Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ,,ԱՀ օրենքը,որն ընդունվել է 2004 թ-ի մարտի 10-ին ՀՕ-100 օրենքով:
,, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ,,ԱՀ օրենքի 5-րդ հոդվածը կարգավորում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները,որոնց մեջ ներառված չեն քաղաքացիների ԱՀ Սահմանադրությամբ սահմանված 40,42,44-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ: Մինչդեռ ԱՀ նախագահի վերոնշյալ հրամանագրի IV-րդ բաժնով սահմանվել է ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված 40,42,44-րդ հոդվածներով իրավունքի իրացման սահմանափակումներ: Դա նշանակում է,որ ,,Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին ,, հրամանագիրը հակասում է ԼՂՀ Սահմանադրության 40,42,44-րդ և 76-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ,,Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ,,ԱՀ օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված դրույթներին: Հատկանշական է արձանագրել, որ ԱՀ Սահմանադրության 76-րդ հոդվածը վկայակոչում է այն դեպքերը,որոնց պայմաններում կարող են հիմնական իրավունքնեի և ազատությունների սահմանափակումներ սահմանվել: Ըստ ԱՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջների հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել բացառապես ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, որպիսին պետության կողմից հայտարարված չէ:
Ընդ որում հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքի ուժով, քանի որ ԱՀ Սահմանադրության 76-րդ հոդվածը վկայակոչում է ,,․․ կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում,,:
Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն դեռևս իշխանությունները չեն կատարել Սահմանադրության 167 հոդվածի առաջին մասի պահանջը՝ Ազգային ժողովը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը։
Ելնելով վերոգրյալից Արցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության նախագահին անհապաղ երկրում ստեղծել օրինականության մթնոլորտ և նախկին նախագահի գործող հրամանագիրը համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և վերադառնալ օրինական դաշտ։

Արցախի Հանրապետություն «Արդարություն» կուսակցություն Արայիկ Հարությունյան բաց նամակ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին