Ուկրաինական անօդաչու թռչող սարքը մարտի 12-ի կեսօրին մխրճվել է Բելգորոդի համայնքապետարանի շենքի մեջ։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ տուժել է երկու մարդ․ մի կին ստացել է բեկորային վնասվածք, մյուսը՝ գլխուղեղի ցնցում։
Հաղորդվում է, որ կոտրվել են շենքի ապակիները, վնասվել է ճակատային մասը։ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը տելեգրամի իր ալիքում լուսանկարներ է հրապարակել հարվածի հետևանքներից։