f

Անկախ

Վրաստանը Ուկրաինային պահանջներ է ներկայացրել «հարաբերությունները կարգավորելու համար»


Վրաստանն Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակաշրջանի պաշտոնատար անձանց՝ «հարաբերությունները կարգավորելու համար»։ Այս մասին ասված է Վրաստանի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է Korrespondent-ը:

«Առաջին հերթին, հարաբերությունների կարգավորման համար չափազանց կարևոր և անհրաժեշտ է, որ ուկրաինական իշխանությունները Վրաստանին արտահանձնեն հանցագործներին, որոնք այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում երկրի վարչակազմում»,- ասվում է ուղերձում։ Թբիլիսիում պնդում են, որ Ուկրաինայի իշխանություններում բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր Վրաստանում հետախուզման մեջ են կամ դատապարտված են տարբեր մեղադրանքներով։

Մասնավորապես, վրացական կողմն անհրաժեշտ է համարել իր դիրքորոշումը հայտնել ԵՄ-ում և Գերմանիայում Ուկրաինայի պաշտոնական պատվիրակության կազմում Զուրաբ Ադեիշվիլիին ընդգրկելուց հետո։ «Այս առումով հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ Զուրաբ Ադեիշվիլին զբաղեցնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը, իսկ Գեորգի Լորտկիպանիձեն՝ Ուկրաինայի հակահետախուզական ծառայության ղեկավարի տեղակալը»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի կառավարությունը հույս է հայտնել, որ Կիևը կվերանայի որոշումները, որոնք «խիստ հակասում են Վրաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև վրաց և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության ոգուն»։ «Վրաստանի կառավարությունը զարմացած է ուկրաինական իշխանությունների ընդունած որոշումներից, որոնք արհեստականորեն սեպ են խրում պատմականորեն բարեկամ երկու երկրների և ժողովուրդների միջև»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտնի է, որ Զուրաբ Ադեիշվիլիին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որոնք նա անվանում է քաղաքական հետապնդում։ Երեք դեպքերում նրան դատապարտել են 2-ից 5 տարվա ազատազրկման։ 2015 թվականին Ադեիշվիլին քաղաքական ապաստան է ստացել Ռումինիայում, իսկ 2021 թվականին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից։ Վերջին տարիներին նա աշխատում էր Ուկրաինայում։

Վրաստանի իշխանությունները բազմիցս փորձել են Ադեիշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել: Գեորգի Լորտկիպանիձեն մեղադրվում է Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական սահմանի ենթադրյալ ապօրինի հատմանը մասնակցության մեջ։ Վրաստանի դատախազությունը պնդում է, որ հենց Լորտկիպանիձեն է մշակել նախկին նախագահի՝ հայրենիք վերադառնալու ծրագիրն ու երթուղին։ Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Թբիլիսին հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև արգելել է իր քաղաքացիներին միանալ Ուկրաինայի զինված ուժերին։
 

Վրաստան Ուկրաինա Աշխարհում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին