f

Անկախ

Մերձմոսկվայում բռնել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ՝ թմրանյութերի արտադրության համար


Մոսկվայի մարզի Չեխով քաղաքային օկրուգի տարածքում կատարվել է հանցավոր խմբի գործունեության կասեցման գործողություն...

ԱԴԾ աշխատակիցները Չեխովում բռնել են Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ, որը կազմակերպել էր սինթետիկ թմրանյութերի արտադրություն եւ վաճառք։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնում։

«Մոսկվայի մարզի Չեխով քաղաքային օկրուգի տարածքում իրականացվել է գործողություն՝ հանցավոր խմբի գործունեությունը կասեցնելու համար, որը կազմված էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եւ որը մասնագիտացել էր առանձնակի խոշոր չափերի սինթետիկ թմրանյութերի արտադրության մեջ»,- տեղեկացրել են կենտրոնում։ Ավելի վաղ ԱԴԾ-ն տեղեկություն էր ստացել այն մասին, որ Մոսկվայի մարզի տարածքում կազմակերպվել է թմրանյութերի արտադրության ընդհատակյա լաբորատորիա մի քանի անլեգալ ինտերնետ-խանութների համար։

«Թմրալաբորատորիայի գտնվելու վայրում բռնվել են Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ, առգրավվել է մեֆեդրոն թմրանյութ՝ մոտ 86 կիլոգրամ քաշով, ինչպես նաեւ լաբորատոր սարքավորումներ եւ տարբեր քիմիական նյութեր»,- տեղեկացրել են ԱԴԾ-ում։

Հանրային կապերի կենտրոնում նշել են, որ պարզվել են հանցավոր խմբի մասնակիցները։ ԱԴԾ քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ ՌԴ Քր. օր. 228.1 հոդվածի 5-րդ մասով (առանձնակի խոշոր չափերի թմրանյութերի արտադրություն)։ Նրանց կալանավորել են։ ԱԴԾ-ում հիշեցրել են, որ Քր. օր 228.1 հոդվածի 5-րդ մասը նախատեսում է պատիժ մինչեւ ցմահ բանտարկություն։

Ներկայում ԱԴԾ-ն հանցավոր գործունեության այլ դրվագների բացահայտման միջոցառումներ է իրականացնում, ինչպես նաեւ ստուգում է բռնվածների հնարավոր հանցակցությունը ընդհատակյա այլ թմրալաբորատորիաների կազմակերպմանը։

Ռուսաստան ՀՀ քաղաքացիներ կազմակերպված հանցավոր խումբ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին