f

Անկախ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել հայկական «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաալիքի մեկնարկի պաշտոնական արարողությունը


Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաալիքի մեկնարկի պաշտոնական արարողությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում բնակվող հայերի համար արտադրելու է սեփական հեռուստակոնտենտը՝ ճանաչողական, կրթական, մշակութային հաղորդումներ: Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաալիքը՝ «Առաջին ալիք Ամերիկան», հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող տեղական Spectrum  ցանցում, նաև Առաջինի OTT հարթակում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորել է հեռուստաալիքի դերը որպես կապող օղակ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հայ համայքների, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև.  «Մենք այստեղ սկսելու ենք հեռարձակումը և փորձելու ենք տարածվել հայաշատ համայքներում, սակայն հեռուստաալիքի զարգացման մոդելը հետևյալն է՝ համայնքները պետք է ակտիվ լինեն, փորձեն հեռուստակոնտենտ արտադրել և փոխանցեն մեզ ցուցադրելու նպատակով։ Ուրախ կլինենք, որ Ամերիկայի բոլոր հայաշատ համայքները նախաձեռնողականություն ցուցաբերեն և ներկայացված լինեն մեր հեռուստաալիքում»:

«Առաջին ալիք Ամերիկան» եթերում կլինի ապրիլի 1-ից։ Հեռուստաբովանդակության ձևավորումը կիրականացվի փուլային եղանակով. տեղի լսարանի կարիքներին և պահանջներին համապատասխան հատուկ հեռուստաբովանդակություն ստեղծելուց զատ Հայաստանից հեռարձակվող հաղորդումներն ադապտացվելու են Ամերիկայի ժամային գոտուն: Արդեն սկսվել են «Օվկիանոսից այն կողմ» հարցազրույցների շարքի նկարահանումները: Հաղորդաշարը տարբեր հանգամանքների բերումով ԱՄՆ-ում հայտնված հայերի մասին է, որոնք շարունակում են ոգեշնչվել Հայաստանով:

Ձևավորվել է նաև հատուկ խորհուրդ, որը բաղկացած է Ամերիկայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից:

Լոս Անջելես «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաալիք Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին