f

Անկախ

ԼՂ հայերի իրավունքների հասցեագրումը մշտապես պետք է լինի ԵՄ ուշադրության ներքո. Իսպանացի պատգամավոր


Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հասցեագրումը մշտապես պետք է լինի միջազգային հանրության ուշադրության ներքո, և այս ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր այնպիսի կազմակերպության կողմից, ինչպիսին Եվրոպական միությունն է։       

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ չնայած ներկայումս գլոբալ այլ հակամարտությունների, որոնց վրա սևեռված է քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ուշադրությունը (Ուկրաինա, իսրայելա-պաղեստինյան- հեղ.), չպետք է անտեսվեն Լեռնային Ղարաբաղում ընդամենը վեց ամիս առաջ տեղի ունեցած ցավալի դեպքերը:

«Անմեղ քաղաքացիների ողբերգական վիճակը և տառապանքը պահանջում են անհապաղ ուշադրություն և քայլեր միջազգային հանրությունից, հատկապես այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին Եվրոպական միությունն է»,- շեշտել է նա:

Ինյարիտուի դիտարկմամբ՝ միջազգային հանրության միջամտության հրատապ անհրաժեշտություն կա՝ ապահովելու հարյուր հազարից ավելի տեղահանված արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ խուսափելով բռնությունից և հալածանքներից:

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ հայ ազգի նորագույն պատմությունը նշանավորվում է հազարամյակներ շարունակ այդ հողերում (ԼՂ-ում-հեղ.) բնակվելով, որը, սակայն, տվյալ պարագայում, Ադրբեջանի զավթողական քաղաքականության հետևանքով՝ մնաց առանց հայերի։

«Վերջին տարիներին մենք ականատեսը եղանք ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացվող էթնիկ զտումների արագ արշավի, որի նախնական փուլը ծավալվեց 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում՝ Թուրքիայի աջակցությամբ։ Դրան հաջորդեց բռնության երկրորդ ալիքը՝ 2023 թվականի սեպտեմբերին», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ իրադարձությունները, ցավալիորեն, հանգեցրին հայ բնակչության իսպառ անհետացմանն իրենց նախնիների հայրենիքից։

«Որպես եվրոպացիներ՝ հաճախ ինքներս մեզ հռչակում ենք որպես մարդու իրավունքների պաշտպաններ: Այժմ ժամանակն է՝ ցույց տալու այս հանձնառությունը հստակ գործողություններով, այլ ոչ թե անորոշ քաղաքական հռետորաբանությամբ: Հրամայական է, որ մենք վճռական քայլեր ձեռնարկենք այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և մարդու իրավունքների պաշտպանության մեր սկզբունքները պահպանելու համար»,- եզրափակել է Ջոն Ինյարիտուն:

արցախցի բռնի տեղահանվածներ ԵՄ Հայաստան Ջոն Ինյարիտու

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին