f

Անկախ

Առանց պատճառի արգելում են Արցախի ԱԺ պատգամավորներին հատել սահմանը, կանչում են ՔԿ ու ԱԱԾ. Մետաքսե Հակոբյան


«Արցախի Հանրապետության պատգամավորները, ովքեր փորձել են հատել Հայաստանի սահմանը, թույլ չեն տվել։ Նրանք արդեն տոմս են գնած եղել, այսինքն տեղյակ չեն եղել, որ նման սահմանափակում կա, միայն օդանավակայանում են պարզել, որ իրենց թույլ չեն տալիս հատել սահմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր անգամ ստիպված են լինում հաղթահարել ինչ-որ պատնեշներ, որպեսզի հնարավորություն լինի հատել սահմանը։

«Որևէ պատճառաբանություն չկա, անձանց նկատմամբ վարույթներ հարուցված չեն, որևէ վարույթի հիմք չեն բերում, որ ինչ-որ խնդիր կա, որի պատճառով թույլ չեն տալիս հատել սահմանը։ Պարզապես թույլ չեն տալիս և վերջ»,- ասաց Մ.Հակոբյանը։

Նա նաև հայտնեց, որ Արցախի պատգամավորներին կանչում են քննչական կոմիտե, ԱԱԾ։

«Նրանց, որոնց հրավիրվել են, ինչ-որ հարցեր են տվել դեռևս անհասկանալի պատճառներով, նպատակներով,  պարզաբանում չկա, թե ինչ վարույթի շրջանակներում են կանչում քննչական կոմիտե կամ ԱԱԾ»,- ասաց ԱՀ Ազգային ժողովի պատգամավորը։

Նրա խոսքով, հարցերը հիմնականում վերաբերում են Արցախում 2023 թ. օգոստոսից կատարված իրադարձություններին, բայց որևէ մեկը չի հասկանում՝ ոչ նպատակը, որ պատճառը։

«Բնական է՝ մենք չենք մտածում, որ կանչում են լուրջ բացահայտումներ անելու համար, այլ արվում է,  բնականաբար, ինչ-որ սեփական նպատակներով։

Հայաստանի վարչապետը գործելաոճ է ամրագրել՝ անընդհատ մեղավորներ կարգելու։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր միակ մեղավորը, պատասխանատուն իր անձն է, բայց հաջողությամբ կարողանում է  մեղավորներ նշանակել, վարույթներ հարուցել, մարդկանց բանտարկել, հալածել, հետո մոռացվում է մինչև հաջորդ դեպքը։

Սեպտեմբերի 19-ից հետո իրենց համար ստեղծել են բոլոր պատեհ առիթները մեղավորներ կարգելու՝ թե Արցախի իշխանություններին, թե Արցախի Ազգային ժողովին,  թե Արցախի հայերին»,- ասաց Մ.Հակոբյանը։

 

Մետաքսյա Հակոբյան Արցախի ԱԺ արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին