f

Անկախ

Առավոտյան ամենավայրի ձևով մեր տուն են ներխուժել ԱԱԾ հատուկջոկատայինները․ Արամ Սարգսյան


Ընկերներ ջան, արտառոց դեպքի առիթով եմ գրում. Առավոտից էնպիսի մղձավանջի մեջ ենք ամբողջ տնով, որ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առավոտյան ժամը 7-ին ամենավայրի ձևով մեր տուն են ներխուժել ԱԱԾ հատուկջոկատայինները` մինչև ատամները զինված։ Բոլորիս պառկեցրել են գետնին, բոլորիս տեռորի են ենթարկել, ինձ հարվածել են, խեղճ մորս լեղաճաք են արել, էնպես էին վախեցրել։ Ամբողջ տունը խուզարկել, տակնուվրա են արել, մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո հորս` դաշնակցական Գագիկ Սարգսյանին, բերման են ենթարկել։

Հիմա չգիտենք` որտեղ է, ինչ վիճակում է։ Հայրս ազնիվ, պարկեշտ, բացառիկ հայրենասեր մարդ է։ Ով նրան ճանաչում է` լավ գիտի։ Առայժ ոչինչ պատճառների մասին չեն ասել, բայց վստահ եմ, որ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների ու քաղաքական ակտիվության հետ է կապված։

Չգիտեմ` ինչ էինք արել, որ մեր հայրենի պետության «ժողովրդավար» իշխանությունները մեզ վերաբերվում են որպես ամենավտանգավոր հանցագործի, - նույնիսկ նաիրի հունանյանի հետևից էդպես չեն գնացել, - բայց առայժմ էս հարցը մի կողմ եմ դնում։

Հիմա ավելի կարևոր են գործնական քայլերը։ Չգիտեմ` ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում։ Եթե ընկերներիս մեջ որևէ մեկը իրավաբանական, փաստաբանական կամ այլ օգնություն կարող է ցույց տալ, ինչ-որ խորհուրդ կարող է տալ, խնդրում եմ գրել»։

Հայաստան Արամ Սարգսյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին