f

Անկախ

Եթե Հայաստանում բանակցողը փոխվի, հնարավոր կլինի բանակցությունների ընթացքը փոխել. ԱԺ պատգամավոր


Եթե Հայաստանում բանակցողը փոխվի, ես չեմ կարծում, որ Ադրբեջանն իր պահանջներից կհրաժարվի, նրա պահանջները կարող են մնալ նույնը,  բայց Հայաստանի դիրքորոշումը կփոխվի, եւ այդ դեպքում հնարավոր կլինի բանակցությունների ընթացքը փոխել:  Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կապ չունի բանակցությունների սեղանը որտեղ է դրված՝ Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում, թե լուսնի վրա: Կարեւոր է, թե ով է նստած բանակցությունների սեղանի շուրջ եւ ինչ օրակարգ է առաջ մղում: Այս իշխանությունների օրակարգը կործանարար է»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ  Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախում էթնիկ զտում տեղի ունեցավ որոշակի արտաքին ուժերի աջակցությամբ, որոնք ուզում էին արցախցիներին հապճեպ բերել Հայաստան եւ իշխանափոխություն անել,  քանի որ այստեղի ռեսուրսը չէր բավարարում, ընդդիմադիր գործիչն ասաց. «Ադրբեջանը քաջալերված Նիկոլ Փաշինյանի 2022-ի հոկտեմբերին արած հայտարարությունից, սկզբից շրջափակեց Արցախը, հետո շրջափակումը դարձրեց պաշարում, ամեն ինչ փակեց: Արցախի այդ պահին գործող իշխանություններն այլեւս գործունյա չէին, արցախցիներն ընտրեցին նոր իշխանություն եւ այդ ժամանակ տեղի ունեցավ հարձակում, որը թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների շահերից էր բխում: Ադրբեջանը հայաթափեց Արցախը, իսկ ՀՀ իշխանությունները կարող են ասել՝ տեսա՞ք, Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, Արցախը կորցրեցինք, այ եթե Հայաստանում էլ տեղի ունենա իշխանափոխություն, Հայաստանն էլ կկորցնենք: Այստեղ Փաշինյանի եւ ԱԼիեւի շահերի բացահայտ համընկնում է տեղի ունեցել:

Որեւէ երրորդ կողմի ակնարկելով, թե հապճեպ էթնիկ զտում արեցին, որ ղարաբաղցիները գան, էստեղ իշխանափոխություն լինի, դա պարզ շանտաժ է ղարաբաղցիների դեմ, որ եթե դուք այստեղ հանկարծ Արցախի հետ կապված որեւէ քաղաքական հարց բարձրանցեք, կարող է զրկվեք ամեն ինչից: Դա պարզ մանիպուլյացիոն, պարզ դեմագոգիա է, պարզ սպառնլիքներ են, պարզ շանտաժ է սեփական ժողովրդին»:

Հայաստան Արթուր Խաչատրյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին