f

Անկախ

Կոռուպցիայի դրսևորում. Թրանսփարենսի Ինթերնեշնլը ՀՀ իշխանություններին մեղադրում է օրենքի կոպիտ խախտման մեջ


ՍիվիլՆեթը, Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ, հրապարակել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ հետաքննությունը։ Այն պարզել է, որ շատ քաղաքացիներ, որոնք գումար են նվիրաբերել՝ կա՛մ չգիտեին կուսակցության հիմնադրամ փոխանցված գումարի մասին, կա՛մ այդ նվիրատվությունները համարժեք չէին իրենց եկամուտներին։ Հետաքննությունները ցույց են տվել նաև նվիրատվությունների կասկածելի օրինաչափություններ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սա որակել է որպես քաղաքական կոռուպցիայի բացահայտ դրսեւորում։

Նա հավելել է, որ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք նման դեպքերում բացահայտվում էր, որ նվիրատվություններն արել են ընկերությունները։

«Սկզբունքն այն է, որ ընկերությունները նվիրատվություններ են անում, որպեսզի այս կամ այն ուժը հաղթի ընտրություններում, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, ընդունեն այս ընկերությանը հարմար օրենքներ կամ որոշումներ՝ դրանով իսկ վերադարձնելով «պարտքերը»։ Այս սկզբունքը տարածված է տարբեր երկրներում»,- ընդգծել է Հոկտանյանը։

 Նա կարծում է, որ եթե հետաքննություն անցկացվի, կպարզվի, որ խոշոր ընկերություններ են նվիրատվությունները կատարել։

«Իրականում խոսքը կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքի կոպտագույն խախտման մասին է։ Դրան պետք է հաջորդի պատիժը։ Եթե դեպքերի բացահայտումը չի հանգեցնում հետեւանքների, ապա ո՞ւմ է պետք նման թափանցիկությունը»,- նկատել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի ներկայացուցիչը։

Սակայն նա կասկածում է, որ ուժային կառույցները դեմ դուրս կգան քաղաքական իշխանությանը։ Այդպիսի բան պետք չէ սպասել, քանի դեռ հրահանգները «վերևից» չեն եղել, կարծում է Հոկտանյանը։

Միաժամանակ, ըստ նրա, եթե համեմատենք կոռուպցիայի ոլորտում տիրող իրավիճակը մինչև 2018 թվականի հետ, ապա դրական տեղաշարժեր կան, թեև նկատելի են նախկին վիճակին վերադառնալու ցանկություններ։ «Բայց, եթե համեմատենք 2018-2019 թվականներին տեղի ունեցածի հետ, ապա այժմ մենք հետընթաց ենք տեսնում»,- եզրափակեց նա։

Հետաքննության համաձայն՝ 2022 թվականին իշխող կուսակցությանն իբր գումարներ նվիրաբերած 140 մարդկանցից միայն վեցը ՏԻՄ ընտրություններում չեն եղել Քաղաքացիական պայմանագրի թեկնածուներ։ Մեկնաբանության համար կապ հաստատած 31 դոնորներից կեսն ասել է, որ նման նվիրատվություններ չեն արել: Մնացածներն ասել են, որ չեն հիշում՝ գումար փոխանցե՞լ են, թե՞ ոչ կամ հրաժարվել են հարցերին պատասխանել։

Տասը քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների առնվազն տասը թեկնածուներ նույն օրը միևնույն գումարներն են փոխանցել իշխող կուսակցությանը։ Դատելով պաշտոնյաների հայտարարագրերից՝ 26 դեպքում նվիրատվությունները կազմել են նրանց տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը։ Չորս դեպքում մուծումները գերազանցել են նվիրատվության առավելագույն թույլատրելի գումարը (2,5 մլն դրամ կամ 6200 դոլար): Կասկածելի գործարքները տեղի են ունեցել մեկ տարի այն բանից հետո, երբ կառավարությունը հակակոռուպցիոն բարեփոխումներ է իրականացրել, արգելել է կանխիկ դրամով և իրավաբանական անձանցից փոխանցումները և սահմանափակել ֆիզիկական անձանցից վճարումների չափը:

Կոռուպցիայի մեղադրանք Թրանսփարենսի Ինթերնեշնլ ՔՊ Հայաստան խմբագրի ընտրանի

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին