f

Անկախ

Չինաստանն առաջ է անցնում Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հիպերձայնային զենքով. Պենտագոն


Չինաստանը զգալիորեն առաջ է անցնում Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հիպերձայնային զենքով, երեքշաբթի Կնոգրեսի լսումներում հայտնել է Պենտագոնի հետախուզական վարչության (DIA) ղեկավարներից մեկը։

DIA-ի տվյալներով՝ Չինաստանը խոշոր հիպերձայնային զենքի զինանոց ունի, որը կարող է միջուկային հարված հասցնել։ Առավել արդյունավետ են DF-17 հրթիռները, որոնք կարող են թիրախը խոցել մինչեւ 1 600 կիլոմետր հեռավորությամբ։ Ռուսաստանը, ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, ունի երեք տեսակի հիպերձայնային զենք, որոնք արդեն կիրառել է Ուկրաինայի հարվածելու համար։

«Չինաստանը Ռուսաստանից առաջ է անցնում թե՛ այդ համակարգերի քանակով, թե՛ դրանց աջակցությանն անհրաժեշտ ենթակառուցվածքով»,- ընդգծել է DIA-ի գիտաշխատող Փոլ Ֆրեյսթլերը։ Նրա խոսքով՝ վերջին 20 տարիներին Չինաստանը ակտիվորեն զբաղվել է հետազոտություններով։ 2014-ից Պեկինը փորձարկում է միջմայրցամաքային գերձայնային հրթիռներ։ Նա նաեւ աշխատում է հիպերձայնային շարժիչներ ստեղծելու ուղղությամբ։

Միացյալ Նահանգները ակտիվացնում է հիպերձայնային զենքի ստեղծման իր ծրագիրը, որի շջանակում մշակվում են ցամաքային, օդային եւ ծովային բազավորման հրթիռներ։ Սակայն, ինչպես հայտարարվել է լսումներում, ԱՄՆ-ն հետ է մնում Չինաստանից ու Ռուսաստանից այս ոլորտում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն չի նախատեսում հիպերձայնային հրթիռները զինել միջուկային մարտագլխիկներով՝ համարելով, որ ամերիկյան ներկայիս միջուկային զինանոցը բավական է, որպեսզի պոտենցիալ ագրեսորի զսպման միջոց ծառայի։ 

Աշխարհում Չինաստան ԱՄՆ Ռուսաստան սպառազինությունների մրցավազք

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին