f

Անկախ

ԵՄ-ն հուլիսին կարող է ռուսական ակտիվներից շահույթը փոխանցել Ուկրաինային


Ուկրաինային ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության թուլացման ֆոնին Եվրամիությունը նախատեսում է հուլիսին Կիևին փոխանցել 2-3 միլիարդ եվրո՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից։

Այս մասին գրում է բրիտանական Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստել է այս տարվա փետրվարից հետո ստացված ռուսական ակտիվներից շահույթի բռնագրավման ծրագիր։

Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը կբռնագանձվի 20 միլիարդ եվրո շահույթ։ Առաջին տրանշը Կիև կուղարկվի հուլիսին, եթե ԵՄ բոլոր երկրներն աջակցեն այս առաջարկին։ Սպասվում է, որ պաշտոնական հայտարարություն կարվի այս շաբաթ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում: ԵՀ առաջարկի նախագծի համաձայն, որին ծանոթացել է FT-ն, Բրյուսելն ակնկալում է օգտագործել բելգիական Euroclear-ում ռուսական սառեցված ակտիվներից ստացված զուտ շահույթի 97%-ը և դրանք փոխանցել ԵՄ բյուջե: Այնուհետև գումարը կվճարվի եռամսյակը մեկ կամ տարին երկու անգամ և «կարող է օգտագործվել ի շահ Ուկրաինայի՝ տարբեր համաձայնագրերի համաձայն»:

ԵՄ պլանները հետադարձ ուժով չեն կիրառվի, և Euroclear-ը կպահպանի արդեն կուտակված մոտ 3,85 միլիարդ եվրոյի շահույթը՝ հիմնականում Ռուսաստանի հետ իր վարույթների իրավական ծախսերը հոգալու համար։ Euroclear-ը սառեցրել է ռուսական մոտ 190 միլիարդ եվրոյի ակտիվներ՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի զինված ներխուժման սկսվելուց ի վեր:
 

Աշխարհում Եվրամիություն Ուկրաինա ռուսական ակտիվներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին