Այսօր ժամը 12:14-ի սահմաններում ահանզանգ ենք ստացել, որ Կասյան 3 հասցեում՝ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Անկախին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, 12:17-ին դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:17-ին: Բնակարանում այրվել է գույք, տարհանվել է մուտքի մեկ բնակիչ: