f

Անկախ

Պետք է էլ ավելի հետևողական լինենք շինարարական որակի հարցում, քանի որ մնացած հարցերում լայն առումով մենք տապալել ենք ու մեր սերունդներին ենք թողնում ահավոր վատ ժառանգություն


Այս մեկ տարվա վաղեմության գրառումը լավ առիթ է անդրադառնելու չորեքշաբթի օրը Հայաստանի ճարտարապետների պալատում տեղ ունեցած կարևոր ու թեժ քննարկմանը։

2020 թվականին հաստատված սեյսմիկ շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանում գործող այն հազվագյուտ նորմերից մեկը, որն իրապես մշակված է Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից։ Մնացած նորմերը, չնչին բացառություններով, արտագրված ու թարգմանված են կա՛մ խորհրդային, կա՛մ ռուսական նորմերից։ Հաշվի առնելով նաև, որ քաղաքաշինության բնագավառում չեն գործում որեւէ նորմալ կարգավորումներ, սկսած քաղաքային պլանավորման փաստաթղթերից ու այլ նորմատիվ պահանջներից, բացառությամբ որոշ դեպքերում հակահրդեհային կարգավորումները, սեյսմիկ շինարարարական նորման մեր այսօրվա վախեցնող ծավալներ ու որակ ունեցող շինարարության միակ զսպող գործիքներից է։

Հիմա մի խումբ ճարտարապետներ ու կոնստրուկտոր-ճարտարագետներ, առաջ են բերում այս նորմայի կարգավորումների մեղմման խնդիրը, ովքեր կարող էին խնդիրներ տեսնել տոտալ կերպով անտեսվող մնացած հնացած նորմաներում (արևահարման, կայանատեղիներ, և այլն), եկել պատվիրատուների համար շինարարությունը էժանացնող ու իրենց գործը հեշտացնող լուծումներ են առաջադրում նշված նորմի հեղինակներին։ Բնականաբար քննարկումներ կարող են լինել, ու լավ է որ լինեն, սակայն երբ միայն հենց այս մեկի, որը հանրային անվտանգության համար հիմնարար խնդիրներ լուծող միակ փաստաթուղթն է, որ սանձում է նշածս շինարարական ծավալներում եղած ռիսկերը, ողջ քննարկումը դառնում է անարդար ու կողմնակալ։

Ի պատիվ նորմերի հեղինակների, նրանք լավագույնս պաշտպանեցին իրենց դիրքերը, և կարծում եմ պետք է էլ ավելի հետևողական լինենք շինարարական որակի հարցում, քանի որ մնացած հարցերում լայն առումով մենք տապալել ենք ու մեր սերունդներին ենք թողնում ահավոր վատ ժառանգություն։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Քաղաքաշինություն Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին