f

Անկախ

«Յուրին զանգել է երեխաներին ասել՝ կուշանա». Հայտնի է դարձել Պուշկինի փողոցում սպանության կասկածյալի անունը


Հայտնի են դարձել մարտի 5-ի երեկոյան տեղի ունեցած, մեկ անձի կյանք խլած  ծեծկռտուքի մասնակիցների անունները: NEWS.am-ի տեղեկությունների համաձայն՝ մարտի 5-ին Յուրի Մինասյանը Հարություն Մկրտչյանի և Արտավազդ Խաչիկյանի հետ է եղել Պուշկինի փողոցի «Բիթլզ» ակումբում:

Ակումբում սկսված վեճն այնքան է սրվել, որ Հարություն Մկրտչյանը բռունցքով ծանր հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանին, ինչի հետևանքով վերջինս գանգոսկրի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել և օրեր անց՝ մարտի 14-ին, այդպես էլ ուշքի չգալով՝ մահացել հիվանդանոցում:

 

 

Յուրի Մինասյանի մոտ ընկերներից մեկը վստահեցնում է, որ նման անուններով ընկերներ նա չի ունեցել, սակայն չի բացառում վարկածը, որ ուղղակի ծանոթներ են եղել կամ  հանդիպումը գործնական է բնույթ է ունեցել:

«Յուրին երկու անչափահաս երեխա ուներ, որոնց ինքն էր խնամում: Այդ երեկոյան զանգել է երեխաներին ասել, որ մի փոքր կուշանա, գործ ունի: Նրան ճանաչելով կարող եմ ասել, որ զվարճանալու համար երեխաներին միայնակ չէր թողնի և չէր գնա ակումբ, երևի գործնական հանդիպում է եղել: Յուրիի ամենամտերիմ մարդը քույրն էր, եթե նա ասում է, որ նման ընկերներ Յուրին չի ունեցել, ուրեմն այդպես է, սակայն հնարավոր է, որ դա ուղղակի գործնական հանդիպում է եղել»,-պատմեց Յուրի Մինասյանի մտերիմ ընկերը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Պուշկինի փողոցի «Բիթլզ» ակումբում տեղի ունեցած վեճը տեղափոխվել է փողոց և ավարտվել վիճաբանության մասնակիցներից մեկի՝ մյուսին հասցրած ծանր վնասվածքներով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նույն օրը դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվել են, անձի ինքնությունը պարզված է, բայց նա գտնվում է փախուստի մեջ: ՆԳՆ Ոստիկանությանը հանձնարարություն է տրված նրան գտնելու վերաբերյալ: Մարտի 14-ին մահվան մասին տեղեկությունը ստանալուց հետո նրա նկատմամբ  քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի  166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով: Կասկածյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Սպանություն Երևան Յուրի Մինասյան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին