ՌԴ ոստիկանության աշխատակիցները Լիտկարինոյի տարածքային բաժին բերման են ենթարկել տեղի մի բնակչի, ով ներկ է լցրել ընտրատեղամասում քվեատուփի վրա։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից։
«Այսօր Լիտկարինոյի ընտրատեղամասերից մեկում ոստիկանները բերման են ենթարկել տեղի 46-ամյա մի բնակչի, ով տեղամասում գտնվելու ժամանակ ներկ է լցրել քվեատուփի վրա։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ հետաքննության համար»,-պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
ՆԳՆ գլխավոր վարչությունից հավելեցին, որ այս փաստի առթիվ ոստիկանության ծառայողների կողմից հավաքագրված նյութերը կուղարկվեն քննչական մարմիններին՝ դատավարական որոշում կայացնելու համար։ Տղամարդուն սպառնում է երեքից հինգ տարվա ազատազրկում։