Թուրքիայի ԱԳՆ–ն Ղրիմը Ռուսաստանի կազմ ներառելու 10–րդ տարվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։
Հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանի քայլերը միջազգային իրավունքի խախտում են, և 10 տարի առաջ մարտի 16-ին տեղի ունեցած Ղրիմի միացման հարցով հանրաքվեն անօրինական է։