Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հեյդար Ալիև» օդանավակայանում, որտեղ ծածանվում են երկու երկրների պետական դրոշները, հյուրի պատվին պատվո պահակ է շարվել, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Ղուլիևը, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն և այլ պաշտոնական անձինք։