Կայացավ ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում անցկացվող American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչը, որի հաղթող դարձավ Լևոն Արոնյանը՝ հայտնում է Armsport.am-ը:
Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը Ռեյ Ռոբսոնն էր։ Լևոնը հաղթեց ամերիկացի շախմատիստին 2-0 հաշվով։
Արոնյանի մրցակիցը սուպերեզրափակիչում կլինի կամ Ֆաբիանո Կարուանան, կամ Ուեսլի Սոն։
Նշենք որ Արոնյանը քառորդ եզրափակիչում հաղթել էր ամերիկահայ Սամուել Սևյանին։ Կիսաեզրափակիչում Լևոնը հաղթել է Ֆաբիանո Կարուանային։