f

Անկախ

Պարույր Սևակ փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է. նոր մանրամասներ են հայտնի


2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով մարմնական վնասվածք:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, որոնք նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի հաջորդ օրը, հաղորդում է ստացվել նաև եղբայրների՝ Արարատի մարզում բնակվող հորեղբորից՝ այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, վերոնշյալ վեճի ժամանակ համատիրության նախագահը մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն և ատրճանակ պահել իր ուղղությամբ:

Այս հաղորդման առթիվ ևս, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ դեպքի օրը եղբայրներից մեկն իր կողմից շահագործվող «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան կայանել է իրենց շենքի բակի մայթեզրին, ինչի համար համատիրության նախագահը դիտողություն է արել նրան: Այնուհետև համատիրության նախագահը, նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, զանգահարել է հիշյալ բնակչին և պահանջել իջնել բակ: Վերջինս իջել է բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն:

Դրանից հետո բնակիչը կատարվածի մասին տեղեկացրել է իր եղբորը և հորեղբորը, որոնք, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել են համատիրության նախագահին և պայմանավորվել հանդիպել:

Հանդիպման ժամանակ, որին բացի նշված անձանցից ներկա են եղել նաև համատիրության նախագահի հետ եկած, քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, խոսակցությունը վեր է ածվել վիճաբանության, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ համատիրության նախագահը, դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել եղբայրների և նրանց հորեղբոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում մի կողմից համատիրության նախագահը, մյուս կողմից եղբայրներից մեկը սեփական անձն ընդգծելու, շրջապատի մոտ իրենց ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայության հանգամանքը, հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք. իրենց մոտ գտնվող զենքի գործադրմամբ, օդ կրակելու եղանակով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտել են շրջապատում գտնվողների անդորրը: Բացի այդ, հիշյալ բնակիչը դանակի գործադրմամբ հարվածներ է հասցրել համատիրության ղեկավարի ուսի շրջանին։

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինս և եղբայրներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համատիրության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ եղբայրներից մեկին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին