f

Անկախ

1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում


Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ադիգեյայի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) և Ռուսաստանի Դաշնության 18 տարածաշրջանի ավելի քան 160 աշակերտ: Օլիմպիադան նախատեսված էր 2 տարիքային խմբերի համար՝ պատանիների (9-րդ և 10-րդ դասարաններ) և ավագների (11-րդ և 12-րդ դասարաններ)։ ՀՀ թիմը հանդես է եկել պատանիների տարիքային խմբում։

Հայաստանը ներկայացրել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանն արժանացել է ոսկե, Էլեն Քեշիշյանն (9-րդ դասարան) ու Արման Ասատրյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ 9-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սամվելյանը՝ գովասանագրի։ Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նարեկ Մկրտումյանը։

Օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել է մշակութային ծրագիր, որի ընթացքում դպրոցականները ծանոթացել են Ադիգեայի պատմությանը և մշակութային արժեքներին, այցելել տեսարժան վայրեր։ Կազմակերպվել են ժամանցային և սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բաց դասախոսություններ՝ անվանի գիտնականների և մաթեմատիկայի մասնագետների մասնակցությամբ։

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ մաթեմատիկայի միջազգային կովկասյան 8-րդ օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առկա ձևաչափով, պատանիների տարիքային խմբում մեր մասնակիցներն արժանացել էին 4 բրոնզե մեդալների:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին