f

Անկախ

Հանրահավաք՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու կարիքների ապահովման նպատակով, մարտի 20, ժամը 15:30


Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին (չորեքշաբթի), 15:30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք:

Հանրահավաքի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։

Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով ՝ հանրահավաքի ժամանակ նախատեսվում է քննարկել եւ բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի և թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։

Եթե մտահոգ եք հայ ժողովրդի ու նրա արցախյան հատվածի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ, ապա համեցե՛ք հանրահավաքին:

Հանրահավաքի վերջում Նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ և առաջարկությունների փաթեթով, որը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում և մարտի 6-ի հայտարարության զգալիորեն լրամշակված տարբերակն է։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից, որը որևէ առնչություն չունի քաղաքական ուժերի և ներքաղաքական պայքարի հետ: Նախաձեռնությանը կարող են միանալ հասարակական կազմակերպություններն ու խմբերը՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին և միանալով ֆեյսբուքյան միջոցառմանը ստորև՝

https://www.facebook.com/events/1490745141854541/?ref=newsfeed

 

արցախցի բռնի տեղահանվածներ հանրահավաք Հայաստան

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին