f

Անկախ

Ռեյմոնդ Դամադյան. մարդ, որը հավատքի պատճառով զրկվեց Նոբելյան մրցանակից


Անցած շաբաթ օրը՝ մարտի 16-ին, ամերիկահայ գիտնական Ռեյմոնդ Դամադյանը կդառնար 88 տարեկան։ Նա մահացավ երկու տարի առաջ՝ այդպես էլ չստանալով Նոբելյան մրցանակը, որին, շատերի կարծիքով, լիովին արժանի էր։

Հենց նա է մոտ 50 տարի առաջ հայտնագործել մագնիսառեզոնանսաին պատկերի ախտորոշման սարքը, որըլայնորեն օգտագործվում է աշխարհի բոլոր հիվանդանոցներում՝ վաղ շրջանում քաղցկեղի նախանշանները հայտնաբերելու համար։ Մասնագետները պնդում են՝ Դամադյանի հայտնագործած եղանակով հաջողվել է փրկել մոտ 60 միլիոն կյանք։ Եթե 2003 թվականին նա արժանանար ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակին, կդառնար այդ մրցանակը ստացած առաջին հայն աշխարհում։ Բայց չդարձավ. Նոբելյան կոմիտեն որոշեց այդ պատվավոր պարգևը շնորհել Փիթեր Մենսֆիլդին և Փոլ Լոթերբուրին՝ անտեսելով Դամադյանին։

Իրողությունը սա է՝ այսօր օգտագործվող ախտորոշման սարքը, որով առանց վիրահատական միջամտության հնարավոր է հայտնաբերել քաղցկեղի տարածման օջախները, ստեղծվել է երեք փուլով։ Այն գաղափարը, որ դրա համար կարելի է օգտագործել մագնիսական դաշտի տատանումները, անշուշտ, պատկանում է Ռեյմոնդ Դամադյանին։ Դա անվիճելի է, քանզի ամերիկահայ գիտնականը համապատասխան արտոնագիր էր ստացել։ Հենց նա էլ պատրաստել է այդ գաղափարի հիման վրա աշխատող առաջին սարքը, որը, սակայն, կատարյալ չի եղել։ Սրանով ավարտվել է առաջին փուլը։ Երկրորդ փուլում Փիթեր Մենսֆիլդը Դամադյանի հայտնագործած եղանակի հիման վրա ստեղծել է ավելի կատարյալ սարք, երրորդ փուլում էլ Փոլ Լոթերբուրն արդիականացրել է սարքավորումը և դրան հաղորդել այն տեսքը, որով այժմ այն օգտագործվում է բոլոր երկրների բժշկական կենտրոններում։

Երևի չեք առարկի, որ այսքանից հետո ամենատրամաբանականը կլիներ, եթե Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհեր բոլոր երեք գիտնականներին։ Դամադյանի ներկայությունը այդ սարքի հեղինակների թվում առավել քան արդարացի կլիներ, քանզի սկզբնական գաղափարը հենց իրեն է պատկանում։ Եվ պատահական չէ, որ այն ժամանակ՝ 2003 թվականին, բազմաթիվ հայտնի գիտնականներ զարմացան՝ տեղեկանալով, որ Նոբելյան կոմիտեն տարօրինակ որոշում է կայացրել, որի հետևանքով Դամադյանը դուրս է մնացել Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցուցակից։ Յուջին Ֆիգելսոնը՝ Նյու Յորքի Բժշկագիտության քոլեջի դեկանը, գրել է. «Այս սարքի զարգացումն ամբողջապես Դամադյանի հայտնագործության արգասիքն է»։ Իսկ ամերիկացի երկու հեղինակներ Մեթսոնը և Սայմոնը փաստել են. «Չլիներ Դամադյանի հայտնագործությունը, մենք չէինք իմանա, որ քաղցկեղի պես լրջագույն հիվանդությունները կարելի է հայտնաբերել մագնիսի միջոցով»։

Ուրեմն ո՞րն էր իրական պատճառը։ Հայտնի փորձագետների մեծ մասը, այդ թվում՝ Ջոն Ուադսոնը, Դեյվիդ Սթարքը, նույն Ջեյմս Մեթսոնը, որոնք հրապարակավ հանդես եկան ի պաշտպանություն Ռեյմոնդ Դամադյանի, համոզված էին, որ Նոբելյան կոմիտեի անդամները պարզապես անընդունելի էին համարում Դամադյանի այսպես կոչված «երիտերկրային- արարչագործական» հայացքները։ Հայտնի է, որ որոշ մարդիկ հավատում են, թե տիեզերքը Աստվածն է ստեղծել, մյուսները համոզված են, որ տիեզերքն առաջացել է մոտ 14 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած այսպես կոչված Մեծ պայթյունի արդյունքում, ինչպես պնդում են գիտնականները։ Ընդ որում` Մեծ պայթյունի վարկածն ընդունում են նաև հավատացյալներից շատ-շատերը՝ մանրամասնելով, որ, իրոք, միլիարդավոր տարիներ առաջ ամեն ինչ սկսվել է մի լուսավոր կետից, բայց այդ լուսավոր կետը հենց Աստվածն է պարգևել։

Սակայն 20-րդ դարում շատ արագ տարածում գտավ մի նոր գաղափար, որն անվանեցին «երիտերկրային-արարչագործական»։ Էությունը շատ պարզ է՝ աշխարհի ստեղծումը տեղի է ունեցել հենց այնպես, ինչպես նկարագրում է Հին կտակարանը։ Ամեն ինչ կատարվել է ընդամենը մի 10 հազար տարի առաջ, երբ Աստված 6 օրում կերտել է տիեզերքը։ Հակառակ Չարլզ Դարվինի պնդումների՝ ոչ մի էվոլյուցիա էլ չի եղել, իսկ այն կենդանի արարածները, որոնց մենք տեսնում ենք մեր շուրջը, հենց նրանք են, որոնք փրկվել են համաշխարհային ջրհեղեղից հետո։ Այսինքն` Աստվածաշունչն ընկալվում է որպես աշխարհի ստեղծման գիտական հիմք։ Ի դեպ, այս տեսության ջատագովներն են եղել ոչ միայն Ռեյմոնդ Դամադյանը, այլև բազմաթիվ հայտնի գիտնականներ ու նաև քաղաքական գործիչներ, օրինակ` ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդին, նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը և ուրիշներ։

Ինչևէ, Դամադյանը մինչև կյանքի վերջը բոլոր միջոցներով փորձում էր համոզել միջազգային հանրությանը, որ Նոբելյան կոմիտեի որոշումն անհիմն էր, բայց մասնագետներն ի սկզբանե զգուշացնում էին նրան, որ իր ջանքերը որևէ արդյունք չեն տալու՝ Նոբելյան կոմիտեն իր ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում երբեք չի ընդունել իր սխալը և չի վերանայել իր որոշումը։

Արմեն Դուլյան

Sputnik Արմենիա

Ռեյմոնդ Դամադյան Նոբելյան մրցանակ ԱՄՆ Հայաստան Աշխարհում

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին