f

Անկախ

«Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են իրականացնում եւ հաջողել են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնելու առումով, սակայն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր։

Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ. ստորագրված եւ մեկ տարի անց ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը լրանում էր անցած տարի․ այն կնքվել էր 25 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ, որից օգտվել են ՀՀ իշխանությունները։

Ըստ պայմանագրում ամրագրված դրույթի՝ «Սույն Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին»:

ՀՀ իշխանությունները չեն դիմել, ուստի ժամկետն ինքնաբերաբար եւս 10 տարով երկարացվել է։ Այն դեպքում, երբ դեռեւս 2021-ից ՀՀ իշխանության տարբեր պաշտոնյաներ դժգոհում են, որ ՌԴ-ն հավատարիմ չէ ՀՀ-ի հետ ստորագրած միջպետական պայմանագրերին եւ չի աջակցում Հայաստանին։

Մասնավորապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանը դեռ 2021-ին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ոտնձգություննների առիթով քանիցս կոչով դիմել է ՌԴ-ին՝ հիշեցնելով 1997 թ. պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտավորության մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ռուսաստան Հայաստան Արմեն Գրիգորյան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին