f

Անկախ

Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը փետրվարի 1-ից 16-ը իրականացրեց կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ, Դուբայ: Այս ծրագրին մասնակցեցին Հիմնադրամի կրթաթոշակառուները և Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների՝ 10-19 տարեկան 34 պատանի շնորհալի երաժիշտներ։ Նրանք բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված 66 վարպետության դասերի, 5 դասախոսությունների և ստեղծագործական հանդիպումների հայտնի պրոֆեսորների հետ և ունկնդրել 16 դասական համերգներ աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների մասնակցությամբ: Երեխաները վարպետության դասեր ունեցան աշխարհի հանրաճանաչ երաժիշտների հետ, յուրաքանչյուր երեկո ներկա գտնվեցին InClassica փառատոնի համերգներին, որոնց ընթացքում հանդես եկան հանրահռչակ Բեռլինի սիմֆոնիկ և Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, անվանի դիրիժորներ Մարիոս Պապադոպուլոսի, Քրիստոֆ Պոպենի, Լուկաս Մասիանսի, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես նաև հանրահռչակ արտիստներ՝ Քամիլ Թոման, Մաքսիմ Վենգերովը, Զի Զին, Մարկ Բուշկովը, Յոլ Ում Սանը, Ֆրանկ Բրալենը և ուրիշներ։

Երևան վերադառնալուց հետո կրթական այս ծրագրին մասնակցած պատանի երաժիշտները ամփոփիչ համերգով հանդես եկան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Պատանի երաժիշտները փայլեցին իրենց տաղանդով` պարգևելով բոլոր ներկաներին անմոռանալի և գեղեցիկ երեկո:

Դեպի ԱՄԷ կրթական ուևորության հաջողությունն աննկատ չմնաց, և օրերս տաղանդավոր պաատնիները հրավեր ստացան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից՝ այցելելու Երևան քաղաքի պատմության թանգարան, ինչպես նաև պատմելու իրենց հետաքրքիր ուղևորության մասին: Թանգարանային այցի շրջանակում երեխաները ծանոթանացան սիրելի քաղաքի պատմությանը, մեր հարուստ պատմամշակութային արժեքներին և դիտեցին բազմաթիվ ցուցանմուշներ: Երեխաները կիսվեցին կրթական ուղևորությունից ստացած իրենց տպավորություններով, խոսեցին իրենց մասնագիտական ձգտումների և երազանքների մասին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը շատ ջերմ և ոգևորիչ էր երեխաների համար, ով մեծ ուշադրություն է հատկացնում Հիմնադրամին ու պատանի սերնդին և մշտապես տաղանդավոր պատանիների կողքին է նրանց ձգտումները պաշտպանելու գործում: Շատերի համար սա առաջին հանդիպումը չէր Երևանի քաղաքապետի հետ, քանի որ նա մշտապես ուշադրության կենտրոնում է պահում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությունը` լինելով Հիմնադրամի մեծ բարեկամը: Իր նվիրվածությունը, անընդմեջ աջակցությունը և հավատը նոր սերնդի ներուժի հանդեպ ոգեշնչող դեր ունի պատանիների նոր նվաճումների և իրենց տաղանդը կիսելու աշխարհի հետ` խթանելով միասնության և հպարտության զգացումը մեր քաղաքում:

Հայաստան ԱՄԷ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին