f

Անկախ

Դիանա Գալոյանը հրաժարական տվեց


Մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը,Անկախին հայտնեցին ՀՊՏՀ մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեր տեղեկություններով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:

 Պատճառն, ըստ մեր տեղեկությունների՝ Գալոյանի անվան հետ կապված քրեական պատմության բացահայտումն է, որի մասին դեռևս նախորդ տարեվերջին բաց տեքստով խոսում էին անգամ ՔՊ-ական քաղաքական գործիչները: Ըստ մամուլի հրապարակումների՝  Դիանա Գալոյանը դեռևս 2017 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է հագուստ գողանալու համար:

Նկատենք, որ «թալանի», «կոռուպցիայի» և «ավազակապետության» դեմ պայքարի համար իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները շուրջ երեք տարի է՝ փորձում էին աչք փակել սկանդալային բացահայտումների վրա: Գալոյանի անվան հետ կապված տհաճ «պատմության» ու ռեկտորի քրեական անցյալի վերաբերյալ վերջերս հրապարակված աղաղակող փաստերի ճնշման տակ իշխանություններն ի վերջո Գալոյանին պարտադրեցին հրաժարականի դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ իրենց համակիրների կողմից քննադատության են արժանանում անփույթ կադրային քաղաքականության համար:

Հիշեցնենք, որ 2019թ Դիանա Գալոյանը հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: Գալոյանին մեղադրում էին գրագողության մեջ: Մասնավորապես նրա դոկտորական աշխատանքում, ըստ ուսանողների, հետագայում՝ նաև ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ Դիանա Գալոյանը, սակայն չէր ընդունել իրեն հասցեագրվող մեղադրանքները և առաջարկել էր ստուգել դոկտորական ատենախոսությունը:

Դիանա Գալոյան հրաժարական պետական տնտեսագիտական համալսարան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին