f

Անկախ

Ալիևը ստիպված է պահել-պահպանել Փաշինյանին հանուն իր շահի, Անդրկովկասում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. ИА REX


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ բանակցությունների արդյունքներով հանդես եկավ քսու հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին: Նրա խոսքով՝ «այժմ մենք շատ մոտ ենք ճեղքման»: Ընդ որում, նա մատնանշեց Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջերս կայացած հանդիպումը Բեռլինում, ինչպես նաև փոխվարչապետների բանակցությունները սահմանների զատման հարցով: Այդպես ի հայտ եկավ խառն իրավիճակ, և ծագեցին շատ հարցեր:

Նախ բանսարկության մասին: Բանն այն է, որ  մինչ այս Բաքուն ԱԳՆ-ի հայտարարության մակարդակով արձանագրեց, որ Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի ռազմական տեխնիկայի տրամադրումը Հայաստանին «ծառայում է նրա ռազմական ներուժի ամրապնդմանը և ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում», և որ «Ֆրանսիան հանդես է գալիս սխալ շահերով տարածաշրջանում»: Ի դեպ, համանման սցենարով է ծավալվում նաև Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի մի այլ անդամի՝ Հունաստանի հետ: Ուստի սպասվում էր, որ Ստոլտենբերգի հետ բանակցություններում Ալիևը կանդրադառնա այդ հարցին: Բայց դա տեղի չունեցավ, համենայն դեպս՝ հանրային տարածությունում: Այդ կապակցությամբ բաքվեցի փորձագետ Իլգար Հուսեյնովը կարծում է, որ «Բաքուն ուղղությունը թեքում է դեպի Հայաստանի հետ փոխգործակցությունը եվրոատլանտյան կառույցների ձևաչափով»: Նրա համոզմամբ՝ դրա համար նախադրյալներ են ստեղծվում. Ադրբեջանը վաղուց է սերտ ռազմա-քաղաքական դաշինքի մեջ ՆԱՏՕ-ի այնպիսի անդամի հետ, ինչպիսին Թուրքիան է: Այժմ դաշինք է ձևավորվում նաև Հայաստանում: Ընդ որում, Հուսեյնովի խոսքով, «ՆԱՏՕ-ի համար լավագույնը կարող էր դառնալ այն իրավիճակը, որի շրջանակներում դաշինքը սեփական ռազմա-քաղաքական կառուցվածքում կներառի Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունները»:

Այժմ հարցերի մասին: Ներկայացված համատեքստում Բաքվի համաձայնությունը Երևանի հետ երկխոսությանը արևմտյան հարթակներում մտածված քայլ է: Իհարկե, ավելի վաղ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունեցել են մի քանի հանդիպումներ արևմտյան հարթակներում՝ քննարկելով խաղաղության համաձայնության նախագիծը: Ընդ որում, հայկական կողմը վստահեցնում է, որ «փաստաթղթի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են»: Սակայն իրադարձությունների ընթացքը տարածաշրջանում վաղուց ի վեր անցել է բացառապես երկու երկրների հարաբերությունների սահմաննները, քանի որ զուգահեռաբար ընթացքի մեջ է մտել անվտանգության համակարգի ստեղծումը նոր խաղացողների մասնակցությամբ: Ի լրումն՝ Բրյուսելը սկսել է թևածել Երևանի երկնակամարում ԵՄ-ի անդամության նշանով: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքականության մեջ սկսում է նկատվել Ռուսաստանից թեքվելու միտումը այսպես կոչված բազմավեկտորության անվան տակ:

Այդ կապակցությամբ կարելի է ենթադրել շարժառիթների արդիականացում Ադրբեջանի գործողություններում, որը խաղում է սահմանակից գոտիներում լարվածության վրա, ինչը իր հերթին Հայաստանի միջոցով վերահասցեագրվում է որպես Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքներ: Այժմ, ինչպես կարծում է հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը, «Ալիևին հարկ  կլինի պահել-պահպանել Փաշինյանին, որպեսզի առավելագույն օգուտ քաղի ստեղծված իրավիճակից և Երևանին ճնշելու այնպիսի լծակներ ստեղծի, որոնք հնարավոր չլինի անտեսել անգամ տասնամյակներ անց»:

Այդուհանդերձ մինչև հիմա Ալիևին չի հաջողվում իրավաբանորեն ամրագրել հաղթական երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները: Բեռլինում կայացած Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Գերմանիայի միջնորդությամբ, ինչպես և երկրների ԱԳՆ-ների ղեկավարների մակարդակով հանդիպումը, տեսանելի արդյունքներ չտվեց, և այդ պատճառով  էլ նշմարվում է աշխարհաքաղաքական առևտրի վազքուղին, որում մի կողմ թողնել Ռուսաստանին չի հաջողվի: Ձախողվում են նաև Բաքվի փորձերը՝ համոզելու Արևմուտքին, որ անհրաժեշտ է հետ կանչել  ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և ղարաբաղյան խնդիրը ճանաչել «լուծված»: Ավելին, Արևմուտքի՝ «հարցերը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու» կոչերը հակամարտող կողմերին կաշկանդելու են Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները: Ընդ որում, «հնարավորությունների հեռանկարները» փոխադրվում են Արևմուտք-Արևելք հակամարտության հարթություն, իրավիճակ, երբ Ալիևի ռեսուրսները չեն բավականացնի լայն քաղաքական խուսանավումների համար:

Առայժմ ներկա փուլում նա ձգտում է լուծել ավելի շատ միջանկյալ, ոչ թե աշխարհաքաղաքական խնդիրներ, թեպետ հայտարարում է ողջ Անդրկովկասում իրավիճակի հնարավոր փոփոխության մասին: Պարադոքսը հենց այն է, որ հնարավոր պատերազմի վտանգը տարածաշրջանում Ռուսաստանից չի ելնում ու մեծանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ինչպես կարծում են բաքվեցի փորձագետները, «բուն նրա մոտենալը ՆԱՏՕ-ին հղի է որոշակի վտանգներով՝ կապված երրորդ երկրների (Իսրայել, Ռուսաստան, Պակիստան) հետ Բաքվի ռազմա-տեխնիկական համագործակցության հետ»: Ընդ որում, Բաքվի համար նաև բավական  ակնհայտ է, որ բազմավեկտորության հավասարակշռության կորուստը կարող է հանգեցնել եվրոպական էսկալացիայի ողջ Անդրկովկասում, որտեղ չլուծված հարցերը ավելի քան բավական են: Բայց սա հենց այն դեպքն է, երբ ըստ ռուսական ասացվածքի՝ "назвался груздем - полезай в кузов" [ձեռք ես տվել՝ խաղա]: Ամեն ինչ այդ տարածաշրջանում դեռ նոր է սկսվում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան ՆԱՏՕ Ռուսաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին