f

Անկախ

«Ժողովուրդ». Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀՀ բուհերի որակական հատկանիշները, իսկ Անդրեասյանը կողքին նստած լռում է


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց. «Եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա»։

Բանն այն է, որ մարտի 7-ին Երեւանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր, իսկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներ փորձեր են անում դիմել եւ ստանալ միջազգային հավատարմագրում։ Այս իրավիճակում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում հայկական բուհերի որակական հատկանիշները, այսինքն՝ Հայաստանում բուհերի մակարդակն այնքան ցածր է, որ միջազգային հավատարմագրման շեմը չեն հաղթահարի։

ՀՀ ակադեմիական կրթությունը հարցականի տակ դրած վարչապետի կողքին նստած էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս հայտարարությունների ընթացքում ոչ մի ձայն չհանեց, մինչդեռ հենց նրա ներկայությամբ էր ՀՀ ԵՊԲՀ-ն օրեր առաջ արժանացել միջազգային հավատարմագրման, շատ բուհեր էլ այդ ճանապարհին են:

Հիշեցնենք, որ նույն այդ միջոցառման ընթացքում նախարարը նշել էր. «Շատ կարեւոր է այս աշխատանքը նաեւ գնահատել, կարեւոր է ստանալ աշխատանքի գնահատականն այն հավաստագրի տեսքով, որն այսօր փոխանցվեց»: Նախարարը շնորհավորել էր համալսարանականներին, սակայն ՀՀ վարչապետին չհուշեց, որ չարտաբերի նման ամոթալի մտքեր: Ըստ երեւույթին, նախարարը լռում էր, որ ցնցուղի պատմության պես մի նոր սկանդալ իր շուրջը չհասունանա։

Հավելենք նաեւ, որ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ոլորտը աստիճանաբար քաոսի է վերածվում։ Բանն այն է, որ կրթության ռազմավարության մինչեւ 2030 թվականի ծրագրով սահմանված է՝ աշխարհի 500 թոփ համալսարանների շարքում 5 հայկական բուհ պետք է ունենա Հայաստանը։ Խնդիրը նրանում է, որ նախորդ տարիներին 1000 թոփ բուհերի շարքում ՀՀ-ն ունեցել է 2 բուհ՝ Երեւանի պետական համալսարանը եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը։ 2023 թվականին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը դուրս է եկել այդ բուհերի շարքից, իսկ ԵՊՀ-ն զիջել է տեղը այլ համալսարանների՝ զբաղեցնելով 1081-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստվում 6 տարվա ընթացքում ունենալ 5 թոփ բուհ աշխարհի մակարդակով, երբ պատկերն այսպիսին է, իսկ ՀՀ վարչապետն էլ ակադեմիական կրթությունը բավարար որակյալ չի համարում, խիստ կասկածահարույց է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան բուհեր Ժաննա Անդրեասյան Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին