f

Անկախ

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր։

 

Սակայն Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։

ԱԺ նախագահի խոսնակին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման առաջարկ, եւ ընդունե՞լ է Ա. Սիմոնյանը Բաղունցին: Խոսնակ Նելլի Ղուլյանը փոխանցեց․ «Այո, հարցում եղել է: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին: Ինչ վերաբերում է որպես ՀՀ քաղաքացի ընդունելությանը, պարոն Սիմոնյանը պատրաստ է ընդունել ցանկացած ՀՀ քաղաքացու: Դրա համար նախատեսված ընթացակարգ եւ օրեր կան»։ Իսկ թե այլ կարգավիճակով հանդիպում եղել է, խոսնակը պատասխանեց` ոչ, չի եղել:

Չնայած արցախյան մեր աղբյուրները հայտնում են, որ Բաղունցը` որպես քաղաքացի, հանդիպել է ԱԺ նախագահի հետ։ Մեր տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահը փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել անգամ լսել այդ մասին»:

Մանրամասները՝ այստեղ։

արցախցի բռնի տեղահանվածներ Գագիկ Բաղունց Ալեն Սիմոնյան Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին