f

Անկախ

Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում՝ Եվրախորհրդարանում


Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։

Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը  քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի գլխավոր բանախոսներն էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արևելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը եւ Լիբերտաս 2020 նախագծի ներկայացուցիչ, իրավունքի և հիմնախնդիրների կարգավորման Covcas կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։

Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևն ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը միշտ կոչ է արել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, իսկ ռազմագերիներն ու պահվող անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։

«Չնայած վերջին շրջանի դրական քայլերին՝ որոշ ռազմագերիների փոխանակմանը, անելիք դեռ շատ կա։ Այդ իսկ պատճառով հարցը պետք է օրակարգում պահել եւ ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Կովաչևը։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ հարցն առկախ է և թունավորում է միջավայրը։

«Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձիք բանտարկյալ չեն, գերի են։ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է՝ բոլոր ռազմագերիները պետք է փոխադարձաբար վերադարձվեն»,- ասաց Բալայանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարևորեց հարցն օրակարգում պահելը։ Կիրակոսյանի խոսքով՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու միջազգային գործիքակազմը սահմանափակ է, և սրա ֆոնին Ադրբեջանն այսպես կոչված ահաբեկիչների նարատիվն է առաջ տանում՝ շինծու դատական գործեր առաջ քաշելով։

«Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, խոսելով իրենց ձեռքի տակ եղած փաստերի մասին, նշեց, որ նախադեպը չունեցող դաժան չարչարանքների են ենթարկվում հայ ռազմագերիները։ Պապուաշվիլիի խոսքով՝ հայ ռազմագերիներն իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորություն չունեն։ «Ադրբեջանում որեւէ իրավապաշտպան չցանկացավ ստանձնել հայ ռազմագերիների պաշտպանությունը», - նշել է Պապուաշվիլին։

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը ևս նշեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին կտտանքների ենթարկելն ու նրանց հոգեբանական տառապանքներն ակնհայտ իրականություն են։

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսն իր հերթին շեշտադրեց՝ Բաքվում հայ ռազմագերիների վերաբերյալ բոլոր դատական գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլ հենց Ադրբեջանի սահմանադրությանը։

«Ալիեւի համար կարեւոր է ցույց տալ, որ ինքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը վերցրեց, այլև պատժում է բոլորին», - ասաց Յունուսը։

Բանախոսներից Հիլդա Չոբոյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է քաղաքական նպատակների համար և պետք է դրա դեմն առնել։ Չոբոյանը կոչ արեց միանալ ռազմագերիների ազատության համար իր կազմակերպության սկսած արշավին։         

Համաժողովի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց Անդրեյ Կովաչևին նախաձեռնության համար և նշեց, որ նմանատիպ քննարկումների ժամանակ հնչած գաղափարները վաղ թե ուշ գործնական քայլի են վերածվում։

Դեսպան Բալայանը ևս շնորհակալություն հայտնեց Հայաստանի հարցերով զեկուցողին ԵԽ այս նստաշրջանում Հայաստանին ցուցաբերած ակտիվ աջակցության համար։

Եվրախորհրդարան հայ գերիներ Ադրբեջան Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին