f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Առանց հանրաքվե տարածք հանձնելը հակասահմանադրական է


Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մեկ դերասանի շրջիկ ու էժանագին թատրոնի է վերածել՝ իրեն համարելով տաղանդաշատ մենակատար-դերասան: Ելույթներով հանդես է գալիս միայն ինքը, Հայաստանի սուվերեն տարածքի մասին գնահատականներ է տալիս միայն ինքը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, հիմա էլ հայտարարում է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական են եւ պետք է վերադարձվեն տիրոջը: Իր խոսքում երկու իրարամերժ մտքեր է արտահայտում: Մեկն այն է, թե այդ տարածքները մերը չեն եղել եւ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվեն տիրոջը, եւ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է արվեն հենց Տավուշի հատվածից: Եվ երկրորդ միտքը, որը հակասում է առաջինին` եթե ուզում ենք խուսափել նոր պատերազմից, պետք է այս հողերը տանք Ադրբեջանին, հակառակ դեպքում հաշված օրերի ընթացքում Ադրբեջանը պատերազմ կսկսի մեր դեմ:


Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Փաշինյանը երեկ տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե գյուղերն Ադրբեջանին չհանձնենք, Ադրբեջանը Տավուշից կհարձակվի Հայաստանի վրա, Թուրքիան էլ` Արմավիրից: Վերջին տարիներին շատ ենք լսում, որ հայ հանրությունը դեգրադացվել, զոմբիացել է, որ այլեւս պահանջատեր չէ, չունի ազգային ամբիցիաներ, հաշտվում է ամեն կորստի հետ, ենթարկվում բոլոր իշխանական մանիպուլյացիաներին ու դրա հետ հաշտ ապրում, սակայն Փաշինյանի վերջին գործողությունների արձագանքները հակառակի մասին են վկայում: Համացանցում` «Լրատվական կայքերի մեկնաբանություններ» բաժնում, մարդիկ համատարած հայհոյում են ու անիծում Փաշինյանին, փողոցներում, անգամ քաղաքային տրանսպորտի մեջ մարդիկ չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը եւ Փաշինյանին են մեղադրում ստեղծված իրավիճակի համար: Իսկ վարչապետի հրապարակումներն ու լայվերն այլեւս մեծ հավանության չեն արժանանում: Առաջներում եթե նրա գրառումները հավանում էր մի քանի տասնյակ հազար օգտատեր, ապա տավուշյան լայվին գնահատական է տվել 850 օգտատեր, որից 130-ը զայրույթի սմայլիկ է դրել: Այս ամենը ցուցիչ է, որ այս իշխանությունը, մասնավորապես` Փաշինյանը, սպառել է ինքն իրեն եւ կորցրել հանրային վստահությունը: 2021-ին խաղաղություն բերելու, Արցախի մնացած հատվածի կարգավիճակի հարցը լուծելու երդումով վերարտադրված վարչապետն այժմ պատրաստվում է Տավուշից հողեր եւ ճանապարհ հանձնել: 

Սա մի որոշում է, որի հետ հաշտ չէ անգամ Փաշինյանին քվե տված եւ մինչ օրս հավատարիմ էլեկտորատը: 
Ի՞նչ կարող է անել հասարակությունն այս պարագայում` իրավական հարթության վրա: Ի վերջո, Հայաստանն իրավական պետություն է, իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ի՞նչ իրավական մեխանիզմներով կարող են ժողովուրդը, քաղաքական-հանրային գործիչները կանգնեցնել օտարի շահը սպասարկող իշխանություններին, ո՞րն է ելքը իրավական հարթության վրա։

Զրուցել ենք Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ: Տիկին Գյուլումյանի կարծիքով` եթե Փաշինյանն առանց հանրաքվեի հանձնի Տավուշի գյուղերը, ապա որոշումը կարող ենք գնահատել որպես հակասահմանադրական: Գյուլումյանի պնդմամբ` այս հարցը, այնուամենայնիվ, իրավական հարթության վրա լուծելն իրատեսական չէ, հարցը պետք է լուծում ստանա բացառապես քաղաքական հարթության վրա։ «Ինչպես տեսնում ենք` նա պատճառաբանում է, որ Տավուշի այդ գյուղերը մերը չեն, բայց իրականում մեր տարածքների մասով կարող է որոշում կայացվել միայն հանրաքվեով: Քարտեզները պետք է ենթարկվեն խոր ուսումնասիրության, այս հարցն առավել շատ աշխարհագրական է: Ինչ վերաբերում է այսօր ՍԴ դիմելուն, դա այդ պահին հնարավոր չէ, ինչի՞ համար դիմել: Նախ՝ մեր ժողովուրդը պետք է հասկանա եւ թույլ չտա: Իմ կարծիքով` իրավական ճանապարհն այստեղ անօգուտ է: Եթե հստակ որոշումով ամեն ինչ արվի, իհարկե, կարող են դիմել ՍԴ, բայց խնդիրն այն է, որ եթե չլինի փաստաթուղթ, չի կարող որոշումը ճանաչվել հակասահմանադրական: Գյուղերը հանձնելուց հետո ուզում ես 10 հատ որոշում կայացրու, որ սխալ է արել, դրանից ի՞նչ է փոխվելու: Տարբեր հարթություններ կան, օրինակ՝ միջազգային կառույցներ կան, բայց դրանց դիմողը պետք է իշխանությունը լինի: Մարդու իրավունքների տեսանկյունից կարող ես իշխանության դեմ գնալ, բայց այս հարցում չեմ պատկերացնում: Մենք` հայերս, հիմնավորում ենք, որ Տավուշի գյուղերը մեր տարածքներն են, հետեւաբար, որեւէ մեկը չի կարող առանց հանրաքվեի դրանք հանձնել Ադրբեջանին: Մնացյալի մասին «եթե»-ներով չեմ կարող խոսել: Արցախը հանձնեց` խախտելով սահմանադրություն, ու ի՞նչ: Գիտեք, այստեղ խնդիրն իրավական դաշտ տեղափոխելը չէ: Ավելին ասեմ` դա անիմաստ պրոցես է լինելու: Կոնկրետ գործողություն կատարելուց, գյուղեր հանձնելուց հետո ինչ ուզում ես արա, քո իրավական դաշտում ինչ որոշում ուզում ես կայացրու, անիմաստ է լինելու: Խնդիրը քաղաքական հարթության վրա է: Առանց հանրաքվե տարածք հանձնելը հակասահմանադրական է, բայց խնդիրն այն է, որ այդ մարդը գյուղերը չի համարում մերը»,- նշեց Գյուլումյանը:

 

Ալվինա Գյուլումյան Տավուշի մարզ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին