f

Անկախ

՛՛Հրապարակ"․Դուք ուզում եք, որ ես ասեմ՝ Փաշինյանը հեռանա՞


Բուհերի օպտիմալացման, Կոնսերվատորիայի շուրջ ստեղծված աղմուկի, Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու իշխանության որոշումների մասին զրուցել ենք կոմպոզիտոր, Երեւանի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Ամիրխանյանի հետ։


- Բուհերի օպտիմալացման անվան տակ իշխանությունները մտադիր են ակադեմիական քաղաք կառուցել, միավորել տարբեր բուհեր եւ գիտական ինստիտուտներ, անգամ փակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

- Սա վերջն է մեր Կոնսերվատորիայի եւ ակադեմիական կրթության։ Ոչ թե տեղը  պահպանելու պահանջ է սա, այլ մշակույթի հանդեպ հարգալից եւ պետական վերաբերմունք ունենալու պահանջ։ Այս րոպեին մենք զգում ենք, որ բոլորովին ուրիշ սկզբունքներ են աշխատում այս որոշումը հնարողների մտքում։ Չեմ ուզում վիրավորել, բայց տպավորություն է, որ այս մարդիկ չեն հասկանում մշակույթի դերը։ Հազարամյակներ շարունակ Հայաստանը կարողացել է ապրել իր հոգու երաժշտության միջոցով, իր արվեստի միջոցով, որով զարմացրել է աշխարհին։ Ես չեմ մեղադրում իրենց կամ էլ՝ հակադրվում, ուղղակի գնահատում եմ իրավիճակը։ 

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչ մի բուհ Երեւանում չպետք է լինի, բոլորը պետք է տեղափոխվեն 17-րդ թաղամաս` ակադեմիական քաղաք։ 

- Իսկ ինչո՞ւ, ինչպե՞ս է հիմնավորում այս որոշումը, կարո՞ղ է նա բացատրել սա մեզ։ Մինչեւ շենքերին հասնելը հարկավոր է պրոֆեսիոնալ կրթության խնդիրներով անհանգստանալ։ Հայաստանը զրկվում է իր ավանդական պրոֆեսիոնալ կրթության միջոցներից։ Այսօր ես չեմ տեսնում մարդկանց մեջ մշակութային հոգածություն։ Մեր տաղանդավոր երիտասարդները կհեռանան մեր երկրից, կգնան, արտասահմանում իրենց կրթությունը կստանան, որտեղ ավանդույթները պահպանվում են։ 

- Կարծում եք՝ իշխանությունները չե՞ն գիտակցում, չե՞ն հասկանում այս ամենը։

- Չի կարող պատահել, որ նրանք չգիտակցեն։ Ինչո՞ւ նրանք մեզ չեն բացատրում այս որոշումը, չէ՞ որ դրանով իրենք մեր տունը քանդում են, ինչո՞ւ հարգանք չկա մեր հանդեպ, ինչո՞ւ չեն ասում, որ քեզ քո տնից հանում եմ, որովհետեւ ես դղյակներ եմ սարքում։ Մի՞թե չեն հասկանում, որ մշակույթը պիտի այս երկրի մեջ մնա որպես բարձր դրոշ, նրան չի կարելի կպչել, իսկ այսօր մեզ ասում են՝ դուրս եկեք այդտեղից, որովհետեւ այդ շենքն ուրիշ նպատակով է օգտագործվելու, եւ չեն ասում, թե ինչ։ Մեզ պետք է լիարժեք մտածող մարդ ունենալ երկրի գլխին։ 

- Ասացիք՝ մեր տունը քանդում են: Տավուշի 4 գյուղերը հանձնելու դեպքում իրապես տներ են քանդվելու, տավուշցիները պատրաստվում են պայքարել իրենց տների համար, բայց քաղաքական որոշում կա՝ հանձնելու, եւ եթե չտան, Փաշինյանն ասում է՝ պատերազմ է լինելու։

- Ես շատ լավ եմ հասկանում այդ մարդկանց, որովհետեւ պատմական ապացույց, թե ինչու պիտի մենք հրաժարվենք մեր հողերից, չկա։ 

- Փաշինյանն ասում է՝ ադրբեջանական հողեր են։

- Է հետո՞, ես էլ կարող եմ ասել՝ Լենինի արձանը Լենինինը չէ։ Իսկ ո՞վ ասաց, թե Հայաստանը պիտի ենթարկվի թուրքերի որոշումներին։ Նրանք մեզնից պահանջում են Արարատ լեռան պատկերը հանել գերբի վրայից, իսկ իրենց գերբի վրա լուսինն է՝ համամարդկային արժեքը, ես կարո՞ղ եմ պահանջել, որ հանեն։ 

- Մի կողմից հայտարարում են, թե հայ-ադրբեջանական սահմանն են գծում, սահմանազատման հանձնաժողովները գործ են անում, մյուս կողմից Փաշինյանը հայտարարում է, որ եթե գյուղերը չտանք, պատերազմ կլինի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը։

- Վաղը ոգեւորվելու են՝ ուրիշ հողեր ուզեն։ Ալիեւի հայտարարությունները վերաբերում են նաեւ Երեւանին, որ շուտով նաեւ մայրաքաղաքը պիտի գրավեն։ Բնական է, որ նրանք դա անում են Նախիջեւանի հետ կապն ամրացնելու, ճանապարհ ունենալու համար։ Ոչ մի դեպքում չի կարելի ենթարկվել նրանց։ 

- Իսկ այս իրավիճակից ելքն ինչպե՞ս եք տեսնում, երբ քաղաքական ղեկավարությունը որոշել է հանձնել այդ գյուղերը։

- Մեզ մնում է կանգնել իրենց կողքին, օգնել, համոզել, որ այդպիսի որոշում չկայացնեն։

- Կանգնենք Նիկոլ Փաշինյանի կողքին ու համոզենք, որ չհանձնի՞։

- Կանգնենք ղեկավարության կողքին, միասնություն ստեղծենք եւ կարողանանք ընդհանուր որոշման գալ։ Ես չեմ կարող ենթարկվել ինչ-որ մեկի հրամանին։ 

- Բայց չէ՞ որ քաղաքական ղեկավարության որոշումն է այդ գյուղերը հանձնելը։

- Դուք ուզում եք, որ ես ասեմ՝ Փաշինյանը հեռանա՞։

- Չէ, ուզում եմ ելքն ասեք ստեղծված իրավիճակից։

- Ելքը միավորվելն է, բռունցք դառնալը։

- Այդ դեպքում Փաշինյանը հետ կկանգնի՞ հող հանձնելու մտքից։

- Իր գործն է, ու պիտի անի այն, ինչ ժողովուրդն է ուզում։ Նա չպիտի հանձնի, իրավունք չունի հանձնել՝ ասելով, թե պատերազմ կլինի։ Ինչի մենք պատերազմ չտեսա՞նք, մեր հողերը պահելու համար կռիվ չե՞նք արել, խուսափե՞լ ենք։ Դեմագոգիա է այն միտքը, թե մարդիկ կզոհվեն, ու կհանձնվի, այդ դեպքում, որպեսզի հանկարծ կռիվներ չլինեն, մենք մեր երկիրը պիտի հանձնենք ուրիշի՞։  Չհասկացա, իմ ղեկավարն այդպիսի՞ն է, նա գաղափար չունի՞։

 

Ռոբերտ Ամիրխանյան հարցազրույց բուհեր Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին