Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եսթեր Սահակյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,- ասված է Փաշինյանիի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Եսթեր Սահակյանն Աննա Հակոբյանի օգնականն էր։