f

Անկախ

Զախարովան Սթոլտենբերգի այցի մասին. տարածաշրջանի երկրները ՆԱՏՕ ազդեցության գոտի ներքաշելու փորձ


Սա Հարավային Կովկասի հանրապետությունները Եվրատլանտյան դաշինքի գոտի ներքաշելու փորձի հերթական դրսեւորումն է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի այցը Բաքու, Թբիլիսի եւ Երեւան։

«Փորձերը վաղուց եւ պարբերաբար ձեռնարկվում են թե՛ ՆԱՏՕ-ականների, թե՛ ՆԱՏՕ անդամ երկրների կողմից անհատապես։ ՆԱՏՕ նման մակարդակի պաշտոնյայի վերջերս տեղի ունեցած այցը հաստատում է, որ այդ ակտիվությունն այդ ուղղությամբ ավելացել է, եւ ավելացել է քանիցս։  Ո՞րն է խնդիրը։ Ո՞րն է էությունը։ Իսկ էությունն այն է, որ խնդիրները կարծես թե քչացել են Հարավային Կովկասում, իսկ ո՞ւմ կարող է դա բավարարել Արեւմուտքում։ Ո՞ւմ դա դուր կգա Արեւմուտքում։ Արեւմուտքին հանգիստ չի տալիս միմյանց հետ այդ պետությունների փոխգործակցության առկայության փաստն իսկ, որն արդեն սկսել է ընթանալ խաղաղ պայմանավորվածություններին մոտենալու հունով։ Արեւմուտքին ձեռնտու չէ Ռուսաստանի հետ այդ պետությունների իրավահավասար, փոխհարգալից եւ գլոբալ խաղաղությանը միտված շփման փաստը։ Այստեղից էլ ՆԱՏՕ-ի եւ դրան հարող Եվրամիության չդադարող փորձերը՝ խթանել տարածաշրջանի պետությունների հարաբերությունների զխումը թե՛ միմյանց, թե՛ Մոսկվայի հետ, սրել իրադրությունը մեր հարավային սահմանների պարագծով։ Իհարկե, կա նաեւ առավելագույն խնդիրը՝ այն է. Անդրկովկասում երկրորդ ճակատ բացել մեր երկրի դեմ եւ ընդհանուր առմամբ նորից կրակի մատնել տարածաշրջանը։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, տառացիորեն կարմիր լաթի կտոր են Արեւմուտքի համար, որովհետեւ դա հիրավի խաղաղության տանող ճանապարհ էր՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերի փոխադարձ հաշվառման վրա։ Վերջին ժամանակներս նկատելիորեն ակտիվացել են արեւմտյան էմիսարները հայկական ուղղությամբ։ Մասնավորապես, նրանք առաջ են տանում Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերոության ծրագիրը։ Նրանց ջանքերն ուղղված են Մոսկվայի հետ Երեւանի կապերի վարկաբեկմանը, ի վերջո՝ մեր պայմանագրերի լիակատար  չեղարկմանը, Արեւմուտքը դա չի թաքցնում։ Հիմա ցանկանում են սեպ խրել Բաքվի հետ մեր հարաբերություններում»,- հայտնել է Զախարովան։

Հայաստան Մարիա Զախարովա

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին