f

Անկախ

«Խաղաղության խաչմերուկը» ադրբեջանական երգն է, որը Բաքվում է գրվել, գուցե Էրդողանը խմբագրել է տեքստը. Բագրատյան


«Խաղաղության խաչմերուկը» ադրբեջանական երգն է, որը Բաքվում է գրվել, գուցե Էրդողանը խմբագրել է այդ երգի տեքստը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Արարատի Տիգրանաշեն գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Դրա իմաստն այն է, որ երեք անվերահսկելի ճանապարհ տանք Սյունիքով Ադրբեջանին դեպի Նախիջեւան:

Երբ ես ասացի, որ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Տիգրանաշենը եւ մյուս գյուղերը Ադրբեջանինը չեն, կառավարության աշխատակազմը հայտարարություն տարածեց՝ նշելով. «Ըմբռնելի է Հայաստանի այն մոտեցումը, ըստ որի ճիշտ կլիներ փաստաթղթեր տային, որ այդ բնակավայրերն իրենցն է»:

Դրան հետեւց Ադրբեջանի արձագանքը՝ այ տղա, 2018-ին դու ինձ խոսք ես տվել: Ալիեւն ասում է՝ ինձ քարտեզ-մարտեզ չի հետաքրքրում, հող հանձնելու խոստում ես տվել, տուր: Հիշո՞ւմ եք, որ Պուտինը հայտարարեց, որ 1926 թվականի քարտեզով պետք է անենք սահմանազատումը, որովհետեւ էդ ժամանակ ոչ մի անկլավ չկար: Դրան պատասխանեց Արման ՈԵղոյանը, որ չէ, 1970-ականների քարտեզով ենք անելու: Ադրբեջանն  էլ ասաց՝ Պուտինն էլ թող ձենը կտրի, Արման Եղոյանն էլ, ոչ մի քարտեզով էլ չենք անելու»,-ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով այսպես կոչված, «անկլավների» խնդրին, նախկին վարչապետն ասաց. «1980-ականներին Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը բարձրացնում են հարց, ասում են՝ էդ որ քարտեզների վրա անկլավները գծխում եք, ե՞րբ ենք մենք դա տվել Ադրբեջանին եւ սկսվում են քննարկումներ: Երկու կողմին հրավիրում են Մոսկվա ՊԱԿ-ի ղեկավար Կրյուչկովի մոտ: 193 հատ արձանագրություն է կազմվում: Ընս դրանց մա մեկ անկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում ոչ մի բան չկա: Այդ արձանագրությունները ստորագրել է եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը»:

հարցին, թե ինչպե՞ս կարելի է կանխել նման վատ հեռանկարը, Բագրատյանը պատասխանեց. «Այս ամենի կանխումը շատ պարզ է, մարտի 27-ին կես միլիոն մարդ հավաքվում է Ազատության հրապարակում եւ փոխում իշխանությունը: Էս տալու վերջը չի երեւում, մի գյուղ տալիս են, մյուս գյուղերն են բացվում»:

Հայաստան Հրանտ Բագրատյան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին