f

Անկախ

«Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ». Լեւոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին


ՀՀ կառավարությունը զիջում է Հայաստանի մարտավարական դիրքը ու թուլացնում պաշտպանությունը․ հասկանալի չէ, թե դրա դիմաց ի՞նչ է ստանում Հայաստանը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Եթե դելիմիտացիա չի արվում, ապա ինչի՞ հիման վրա է արվում դեմարկացիան։ Եթե սա լինել հայելային սկզբունքով, գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, բայց այսպես վարվելով ուղղակի հայտնվում ենք շատ թույլ ու վատ վիճակում։ Այս դիրքորոշումից հետո ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- իր խոսքում նշեց Լեւոն Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա դիմաց Հայաստանը ստանում է պետական սահման․ «Մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում՝ լեգիտիմության հիմքերի վրա մենք պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է»։

 Լեւոն Քոչարյանն արձագանքեց, որ այդ մոտեցումը չի կիսում Ադրբեջանը․ «Դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը,  բայց չենք ստանում հակառակը։ Դուք անընդհատ տալիս եք, դիմացը չենք ստանում։ Մտահոգիչ են Ադրբեջանի կոչերը։ Փոխզիջման տարբերակը չի աշխատում»։

Փաշինյանը այս անգամ էլ ԱԺ ամբիոնից կրկին ցուցադրեց ՀՀ քարտեզը՝ նշելով․ «Ի՞նչն ենք զիջում։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, որի վարչապետն եմ, եւ պայմանավորվածությունը, որն արձանագրվել է միջազգային մակարդակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է ճանաչեն։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ որեւէ մեկը չի պատրաստվում որեւէ մեկին Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք զիջել։ Այո, կան Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնք գտնվում են օկուպացիայի տակ»։

Նիկոլ Փաշինյան Լևոն Քոչարյան Ադրբեջան Տավուշի մարզ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին