f

Անկախ

Աներոջ սպանության մեջ մեղադրվող ոստիկանության նախկին ծառայող Գոռ Տեր-Եսայանի կալանքի ժամկետը երկարացվել է. սկսվել են հիմնական դատալսումները


Աներոջ սպանության մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, երկարացրել է Արթուր Մարգարյանի սպանության համար մեղադրվող փեսայի՝ ոստիկանության նախկին ծառայող Գոռ Տեր-Եսայանի կալանավորման ժամկետը՝ ևս երեք ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի դստեր փաստաբանը՝ Գոռ Սաղոյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործով Տեր-Եսայանը նախ կալանավորվել էր, ապա՝ նշանակված երկու փորձաքննություններով անմեղսունակ ճանաչվել, տեղափոխվել հոգեբուժական կենտրոն, իսկ նշանակված երրորդ փորձաքննության եզրակացությամբ նա արդեն ճանաչվել է մեղսունակ, ինչից հետո քրեական վարույթի շրջանակներում Տեր-Եսայանին կալանավորելու միջնորդությունը մերժվել էր ու որպես խափանման միջոց կիրառվել բացակայելու արգելքը։ Տեր-Եսայանի՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպառնալիքների հատկանիշներով, որով Տեր-Եսայանի նկատմամբ, թեև քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց գործի վարույթը դեռևս չի կարճվել։ Մասնավորապես, ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի կողմից հետապնդումների մասին կինը՝ Լիանա Մարգարյանը, հրապարակային ահազանգել էր ՝ երեխաների հետ թաքնված է, չի բացահայտում գտնվելու վայրը, քանի որ մտավախություն ունի իր ու երեխաների համար։ Տևական ժամանակ Լիանա Մարգարյանը, նրա քույրը՝ սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Էլլա Մարգարյանը, նրանց ազգականները, Գոռ Տեր-Եսայանի հարազատ եղբայրը գտնվել են ոստիկանության պաշտպանության ներքո։ Փաստաբան Գոռ Սաղոյանի փոխանցմամբ՝ այժմ հսկողություն չի իրականացվում՝ պայմանավորված մեղադրյալի՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքով։

 

Այսօրվա դատական նիստում դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարացնել կալանավորման ժամկետը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը չի նվազել։ Տեր-Եսայանի խափանման միջոցի հարցի քննարկումից հետո դատարանն անցել է հիմնական դատալսումների փուլին, մեղադրողը հանդես է եկել բացման խոսքով։ Տուժողի ներկայացուցիչը լիահույս է, որ հաջորդ նիստին արդեն կհետազոտվեն ապացույցները, քանի որ գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, սակայն ապացույցների հետազոտում դեռ չի իրականացվել՝ տարբեր պատճառներով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Գոռ Տեր-Եսայանը, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքի 33-րդ բնակարանում պահել ակոսափող հրազեն հանդիասցող ձևափոխված 9մմ /9x18/ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարացված գործարանյաին արտադրության «օդաճնշիչ ատրճանակը ևակոսափող հրազեն հանդիսացող, 5,45 տրամաչափի, «201572» համարի իրանով, «229371» համարիփակաղակի շրջանակով, կրակելու համար պիտանի ինքնաձիգը, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45մմ/5,45x39/ 7,62մմ /7,62x39/ տրամաչափերի մեկակն փամփուշտներ: 2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:00-իսահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր վերը նշված բնակարանում անհիմն վիճաբանել է իրմերձավոր ազգական հանդիսացող աներոջ՝ իր բնակարանում վերցրել է՝ ինքնաձիգը և տվյալ զենքիգործադրմամբ նույն շենքի շքամուտքում հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, որիցհետո այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերք արձակելու միջոցով ԱրթուրՄարգարյանի առողջությանը պատճառել է կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ, որի արդյունքում ապօրինաբար վերջինիս զրկել է կյանքից:

Գոռ Տեր-Եսայան կալանք Սպանություն Հայաստան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին