f

Անկախ

«Չեք էլ ամաչում, մեզ արդեն ադրբեջանցու ցուցմունքի հիման վրա եք էստեղ պահում». «Խաչակիրների» հրամանատարի ու 3 անդամների կալանքի ժամկետը երկարացվել է


«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացվել է։ Հիշեցնենք, որ նա կալանքի տակ է գտնվում 2023 թ-ի սեպտեմբերից։ «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ սեպտեմբերին նույն գործով կալանավորված 8 անձանցից մինչ այս պահը կալանքի տակ շարունակում են պատվել նաեւ նույն ջոկատի անդամներ՝ Գևորգ Նահապետյանը, Կարեն Դավթյանը, Միքայել Միքայելյանը։

Ամենասկզբում կալանավորված 8 անձանցից մեկը՝ Արմեն Հարությունյանն է եղել, որի ցուցմունքի հիման վրա էլ մյուսներին մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ վերջին դատական նիստում ևս 2 հոգու ցուցմունք է ներկայացվել դատարանին, ըստ որի՝ Պողոսյանը հայտարարել է, որ զորք է հավաքում, հեղաշրջում իրականացնելու ու վարչապետ դառնալու համար։

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ դատարանի դահլիճում Սարգիս Պողոսյանը հայտարարել է, որ իր դեմ ցուցմունք տված անձանցից մեկի իրական հայրը ադրբեջանցի է։ Նա ասել է, որ այդ մարդու հայրը կռվում է մեր դեմ։ «Չեք էլ ամաչում, մեզ էստեղ եք պահում ադրբեջանցու ցուցմունքի հիման վրա»։ Ի պատասխան՝ քննիչն ասել է, թե դա ոչ մի նշանակություն չունի գործի համար։

Պողոսյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը։ «Սա արդեն բեսպրեդել է, սուտ ցուցմունքներով 8 ամիս ապօրինի կալանքի տակ են պահում։ Բոլորը գիտեն՝ ես քաղաքականությունից հեռու մարդ եմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Պողոսյանը կալանավորվել է խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու ենթադրյալ դեպքի առիվ իրականացվող վարույթի շրջանակներում։ Այդ մասին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից օրեր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին։

Ըստ ԱԱԾ-ի՝ «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու ՀՀ կառավարության լիազորություններին:

խաչակիրներ կալանք Հայաստան Սարգիս Պողոսյան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին