f

Անկախ

Սեւանա լճի չափառները չեն հանվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 187. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզում ունեցած նախընտրական ելույթի ժամանակ 2018 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»։

Բայց իրականությունն ինչպես միշտ այլ է: Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սեւանն այդպես էլ բարձրակարգ տուրիստական գոտի չի դարձել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ավելի քան 5 տարի անց։ Սեւանի ափերին դեռեւս շատ են ցանկապատված, Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ «բաժան-բաժան» արված տարածքները։ Իսկ 2022թ․ հուլիսին մամուլը հրապաարակեց լուսանկարներ, որ Սեւանի ափին՝ Շորժա տանող ճանապարհին, շքեղ առանձնատուն է կառուցվում։

Բացի այդ, Ժողովուրդ օրաթերթը գրել է, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:

Ու թեեւ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը սեփականատիրոջ ինքնությունը թաքցնում են, մամուլը պարզել է, որ այն պատկանում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդուն: Նա, ըստ մամուլի, ՔՊ-ական պատգամավորներին մտերիմ է, շահում է նաեւ պետական մրցույթներ։

Հակոբջանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ մեծ ներդրում ունեցել նրա նախընտրական քարոզարշավում՝ մասնավորապես «Արարիչ» բարեգործական հիմնադրամի աշխատանքների շրջանակում «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի միջոցով զգալի թվով արցախցի երիտասարդներ եռօրյա այցով եղել են Երեւանում եւ Դիլիջանում՝ այդ ընթացքում հանդիպումներ ունենալով Արայիկ Հարությունյանի հետ:

2020թ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 է»: 3800 ապօրինի շենք-շինություններից ՇՄ նախարարությունը 2021թ․ 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն: 2022-ին ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը էլի խաբել է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22. 03․ 24 թ համարում։

Նիկոլի ստեր Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին