f

Անկախ

Իսրայելը Գազայի «Ալ Շիֆա» հիվանդանոցում ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի 358 անդամի


Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Պաղեստինի Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրի տարածքում ձերբակալել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների 358 անդամի։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։

««Ալ-Շիֆա»-ում գործողությունը շարունակվում է: Այս գործողությունը բնութագրվում է ահաբեկիչների ամենամեծ համակենտրոնացումով, որին մենք հանդիպել ենք պատերազմի սկզբից ի վեր: Մինչ օրս մենք ձերբակալել ենք ավելի քան 500 կասկածյալի, որոնցից 358-ը ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ահաբեկիչներ են», - ասել է Հագարին:

«Նրանք հանձնվում են, մենք հարցաքննում ենք նրանց, և նրանք մեզ շատ արժեքավոր և կարևոր հետախուզական տեղեկուություն են տրամադրում»,- հավելել է Հագարին։

Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պաղեստինյան «Ալ-Շիֆա» հիվանդանոցում ռազմական գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «գործողությունն իրականացվում է այն բանից հետո, երբ ստացվել է հետախուզական տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ հաստատությունն օգտագործվում է արմատական ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամների կողմից ահաբեկչական գործունեության համար»: Վերջին տվյալներով՝ զինվորականները բժշկական համալիրում ձերբակալել են առնվազն 600 ենթադրյալ ահաբեկչի և սպանել 140 զինված գրոհայինի։

պաղեստինա-իսրայելական հակամարտություն ՀԱՄԱՍ Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին